Ադրբեջանցի ահաբեկիչը կոչ է արել իր հայրենակիցներին միանալ իրենց ու Սիրիայում հաստատել շարիաթի օրենքները
«Youtube» սոցցանցում տեսանյութ է հայտնվել, որտեղ Սիրիայում կառավարական ուժերի դեմ պայքարող ադրբեջանցի ահաբեկիչը իր հայրենակիցներին կոչ է արել միանալ իրենց «սրբազան պատերազմին»: Այս մասին հայտնում է ադրբեջանական «Ազադլիգ» թերթը:
Տեսանյութում ոմն Աբու Յախյի ալ Ազերին մոտ 20 զինված անձանց հետ միասին նստած է «Ալ Կաիդայի» դրոշի դիմաց և ադրբեջաներենով հայտնում է, որ Սիրիայում տարվող պատերազմը ջիհադ է: Այդ պատճառով էլ նա կոչ է անում Ադրբեջանի իր հայրենակիցներին շտապել Սիրիա և միանալ ջիհադին: Նա ասում է, որ իր կողքին կանգնած ադրբեջանցիները շատ հեշտ ճանապարհով ընտանիքների հետ միասին Ադրբեջանից ժամանել են Սիրիա. «Այսօր մենք իրական հնարավորություն ունենք հաստատել շարիաթի օրենքն այս հողի վրա: Եվ այստեղից տարածել այն այլ երկրներում… Կանենք այն ինչ կարող ենք: Զենքը ձեռքներիս: Կսպանենք Ալլահի օգնությամբ»: Տեսանյութում ադրբեջանցի ահաբեկիչը նշում է նաև, որ իրենց «սրբազան պատերազմում» արդեն բավականին թվով ադրբեջանցիներ են զոհվել: Նա խնդրում է հավատացյալ ադրբեջանցիներին աղոթել իրենց հաջողության համար:
Հիշեցնենք, որ վերջին ժամանակներս ԶԼՄ-ները Սիրիայում ադրբեջանցի ահաբեկիչների մահվան մասին մի շարք դեպքեր են հայտնել: Այսպես, ապրիլի սկզբին թուրքական կայքերը հայտարարել են, որ Սիրիայում արդեն իսկ ադրբեջանցի 30 ահաբեկիչ է զոհվել:
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները