Մարդիկ շարունակում են չվստահել Հայաստանի դատարաններին. Նոր հարցում
Հայաստանի դատարանների հետ երբևէ առնչված քաղաքացիների շրջանում կատարված հարցման արդյունքներով, նրանց 50.9 տոկոսը հիմնականում վստահում են երկրի դատարաններին, հիմնականում չեն վստահում 20.3 տոկոսը, բոլորովին չեն վստահում 18.0 տոկոսը, իսկ լիովին վստահում են հարցվածների ընդամենը 8.2 տոկոսը: Այս տվյալների մասին Panorama.am-ը տեղեկանում է Դատաիրավական բարեփոխումների 2-րդ ծրագրի շրջանակներում կատարված «ԱՄ Փարթնըրզ Քոնսալթինգ Քամփընի»-ի կողմից կատարված ուսումնասիրությունից:
«Հարկավոր է նշել, որ ռեսպոնդենտների մի մեծ մասնաբաժինը նդհանուր առմամբ չի վստահում դատարաններին: Այս վերաբերմունքը բացատրող շատ պատճառներ և բացատրություններ կ ան: Անցյալում ունեցած վ ատ փորձը (և բնավ պարտադիր չէ իրենց փորձը լինի ) պատմականորեն ձևավորված վ ախը դեպի դատարանները, համակարգում հանդիպող անարդարության և կաշառակերության օրինակները և այլն, դատական համակարգի նկատմամբ սխալ պատկերացումների տեղիք են տվել»,- նշված է «Համաշխարհային բանկի» ֆինանսավորմամբ կատարված ուսումնասիրության մեջ:
Ըստ ուսումնասիրության, այս փուլում (2010-2012թթ.) կատարված հարցման արդյունքները էականորեն չեն փոփոխվել 1-ին փուլի ընթացքում կատարված ուսումնասիրության արդյունքներից, և մարդիկ շարունակում են չվստահել դատարաններին:
«Դատարաններին վստահող և չվստահող ռեսպոնդենտների մասնաբաժինները գրեթե նույնն են մնացել, բայց բևեռացումը նվազել է: Այլ կերպ ասած, լիովին վստահող և չվստահող ռեսպոնդենտների մասնաբաժինները նվազել են` համապատասխանորեն բարձրացնելով հիմնականում վստահող և չվստահող ռեսպոնդենտների մասնաբաժինները: Դժբախտաբար, սա հատկապես նկատվում է լիովին վստահող ռեսպոնդենտների դեպքում, որոնց մասնաբաժինը նվազել է 10-ից ավելի տոկոսային կետով: Եվ վերջապես, պետք է նշել, որ դատարանների հետ առնչություն ունեցած ռեսպոնդենտներն ավեի քիչ (11 տոկոսային կետով) են վստահում դատարաններին, քան մյուսները», -նշված է ուսումնասիրության մեջ:
Լրահոս
Տեսանյութեր
Աշխարհի առաջնությունից առաջ ինձ «подножка տվեց» Սիմոն Մարտիրոսյանը. Փաշիկ Ալավերդյան