Ընկերությունն ամրապնդում է առողջությունը. Ուսումնասիրություն
Գիտնականները պնդում են, որ լավ ընկերական հարաբերությունները կարող են լրջորեն լավացնել մարդու առողջական վիճակը:
Հոգեբանները Հյուսիսային Կառոլինայի համալսարանի 65 ուսանողների և աշխատակիցների շրջանում ուսումնասիրություն են անցկացրել: Նրանց խնդրել են, որ հատուկ մեդիտացիայի ժամանակ մտածեն իրենց ու մերձավորների մասին, բայց միայն լավը: Ուսումնասիրությունը կես ամիս է տևել: Գիտնականները ուսումնասիրել են սրտի ռիթմի փոփոխությունները:
Արդյունքների հիման վրա գիտնականները եկել են եզրակացության, որ մարդիկ ի վիճակի են բարելավել իրենց ֆիզիկական առողջությունը, եթե ամեն օր շատ դրական էմոցիաներ ստանան:
«Գլխավոր եզրակացությունը կայանում է նրանում, որ մենք ի վիճակի ենք փոխել մարդկանց ֆիզիկական առողջությունում ինչ-որ բան՝ ավելացնելով նրանց ամենօրյա ռացիոնում դրական էմոցիաները: Եվ դա օգնում է մեզ գուշակել վաղուց գոյություն ունեցող մի գաղտնիք, թե ինչպես է էմոցիոնալ ու սոցիալական փորձառությունն ազդում մարդու առողջության վրա»,- ասել է Հյուսիսային Կառոլինայի համալսարնի հոգեբան պրոֆեսոր Բարբարա Ֆրեդերիկսոնը:
Լրահոս
Տեսանյութեր
Հայոց ցեղասպանության պատմությանն էլ պետք է վերադառնանք, հասկանանք՝ ինչ է տեղի ունեցել և ինչու