«Հազարան բլբուլ» մրցույթ-փառատոնի երկրորդ փուլում ցուցադրվելու է 10 ներկայացում
Մայիսի 12-ին մեկնարկելու է «Հազարան բլբուլ» մանկապատանեկան երաժշտական բեմադրությունների հանրապետական 2-րդ մրցույթ-փառատոնը: Բացման միջոցառմանը հաջորդելու է մրցույթ-փառատոնի 2-րդ փուլը, որը կընթանա 3 օրով` մայիսի 12,15,16-ին: Արդյունքում մրցույթ-փառատոնի հանձնաժողովը կընտրի 6 լավագույն ներկայացումները: Մրցույթ-փառատոնի հաղթող խմբերը հունիսի 1-ին և 5-ին հանդես կգան եզրափակիչ գալա համերգներով: Այս մասին տեղեկացնում են փառատոնի կազմակերպիչները:
Մրցույթ-փառատոնը բաղակցած է երկու փուլից և գալա համերգից: 2013 թվականին մրցույթ-փառատոնին հայտագրվել են թվով 24 երաժշտական ներկայացումներ քաղաք Երևանից և ՀՀ 9 մարզերից: 1-ին փուլի դիտումների արդյունքում մրցույթ-փառատոնի 2-րդ փուլում մասնակցելու համար հանձաժողովը 24 ներկայացումներից ընտրել է 10 լավագույն ներկայացումները:
2013թ. Գյումրի քաղաքը հայտարարված է ԱՊՀ երկրների մշակութային մայրաքաղաք, ուստի առաջին գալա համերգը կկայանա հունիսի 1-ին, երկրորդը՝ Երևանում հունիսի 5-ին:
Արդեն երկու տարի է Հայաստանում անցկացվում է «Հազարան բլբուլ» մանկապատանեկան երաժշտական բեմադրությունների հանրապետական ամենամյա մրցույթ-փառատոնը: Այս տարի մրցույթ-փառատոնը անցկացվում է ՀՀ մշակույթի նախարարության, «Առաջ, երեխաներ» կրթամշակութային հասարակական կազմակերպության և «Մշակութային կրթության աջակցության» հիմնադրամի նախաձեռնությամբ: «Հազարան բլբուլ» մանկապատանեկան երաժշտական բեմադրությունների հանրապետական 2-րդ մրցույթ-փառատոնի գլխավոր հովանավորն է «Վիվա Սել-ՄՏՍ» ընկերությունը:
Լրահոս
Տեսանյութեր
Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում