ՀՀԿ-ական պատգամավոր. ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ փորձագիտական խմբի զեկույցում մտահոգիչ միտք աչքս ընկալեց
«Հուսալի, վստահելի, օրինակելի ընտրական պրոցեսներ»: Լրագրողների հետ հանդիպման ժամանակ 2012-ին կայացած խորհրդարանական, ապա 2013 թ. նախագահական ու Երևանի ավագանու ընտրություններն այսպես գնահատեց ԱԺ ՀՀԿ խմբակցության քարտուղար Հովհաննես Սահակյանը:
Նա նաև մեջբերումներ արեց ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ փորձագիտական խմբի վերջնական եզրակացությունը նախագահական ընտրությունների վերաբերյալ, որտեղ, ըստ պատգամավորի, նշված է, որ անցկացվել են լավ կազմակերպված ընտրություններ:
«Միաժամանակ մտահոգիչ միտք աչքս ընկալեց` հանրության ոչ այնքան մեծ վստահությունն ընտրական գործընթացների նկատմամբ: Բացթողումը բոլորինս է, բոլորս պետք է դա ապահովենք` իշխանամետ, ընդդիմադիր ուժերը, նաև լրատվական միջոցները»,- ասաց Հ. Սահակյանը:
Հղում անելով ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ փորձագիտական եզրակացությանը, ՀՀԿ-ական գործիչը նշեց, որ առաջիկա երեք-չորս տարիներին կարող են լուրջ վերանայել կամ աշխատել «Ընտրական օրենսգրքի» վրա, որպեսզի այն խնդիրների, որոնք նկատել են այս երեք ընտրությունների ժամանակ, փորձել վերացնել: