Կառավարությունում կառուցվածքային-կազմակերպչական փոփոխություններ են սպասվում
«Հրապարակ»-ը հղում անելով իր աղբյուրներին, գրել է, որ առաջիկայում կառավարությունը, նոր փոխվարչապետների ինստիտուտի ներդրմանը զուգահեռ, ձեռնամուխ է լինելու կառուցվածքային-կազմակերպչական նոր փոփոխությունների:
«Մայիսի 20-ին մեկնարկող ԱԺ քառօրյային իր ծրագիրը ներկայացնելուց, հաստատելուց հետո սկսվելու է ստուգող գերատեսչությունների` տեսչությունների կրճատման` օպտիմալացման գործընթացը: Դրանց քանակը կկրճատվի, և մոտ 2 տասնյակից կմնա 8-ը: Նախատեսվում է վերացնել գերատեսչական մի շարք, այդ թվում քաղաքաշինական, բնապահպանական տեսչությունները, որից հետո կառավարությունը ձեռնամուխ կլինի իրեն առընթեր մարմինների փոփոխությանը: Իսկ դրանք 6-ն են` պետեկամուտների կոմիտեն, ոստիկանությունը, ազգային անվտանգության, պետգույքի կառավարման, ավիացիայի, միջուկային անվտանգության կոմիտեները»: