Լևոն Զուրաբյանը խուճապի մեջ է. ՀԱԿԿ-ում հասկացել են, որ կուսակցությունը ապագա չունի
«Իրավունք»-ը «Բամբասանք» խորագրի ներքո գրել է. «ըստ ՀԱԿԿ մոտ կանգնած աղբյուրի՝ այնտեղ հիասթափությունը շատ մեծ է, շարքերը պարզ հասկացել են, որ այդ կուսակցությունը ապագա չունի, և արդեն իսկ սկսվել են արտահոսքի երևույթները: Դա խուճապային տրամադրության է մատնել Լևոն Զուրաբյանին, և վերջինս, ասում են, խուճապի մատնված դիմել է Լևոն Տեր-Պետրոսյանին, որպեսզի առաջնորդ իր հեղինակության զորությամբ փորձի կասեցնել, թույլ չտալ ՀԱԿԿ-ի մասսայական կազմալուծումը: Սակայն, ըստ նույն աղբյուրների, ԼՏՊ-ն բավականին սառն ու անտարբեր է մնացել Զուրաբյանի աղաչանքների հանդեպ»: