Ի՞նչի շնորհիվ ազատագրվեց Շուշին. Կոմանդոսի դիտարկումները (Տեսանյութ)
Բարոյական ոգի, փոխհամաձայնություն, ռազմական տարրական գիտելիքների տիրապետում: Ահա այն ամենը, ինչի շնորհիվ ազատագրվել է Շուշին: Շուշիում Panorama.am-ի հետ զրույցում ասաց գեներալ-մայոր Արկադի Տեր-Թադևոսյանը (Կոմանդոսը):
Նշենք, որ Շուշիի ազատագրման գործողությունը մշակվել ու ղեկավարվել է հայ տաղանդավոր ռազմական մասնագետների և ազատագրական պայքարի հերոսների կողմից՝ լեգենդար գեներալ Արկադի Տեր- Թադևոսյանի ղեկավարությամբ:
«Տիրապետում էինք ռազմական գիտությանը, կար բարոյական ոգին, փոխհամաձայնություն: Ի շնորհիվ այդ ամենի, մենք վերցրեցին Շուշին»,- նշեց նա:
Նշենք, որ ավելի վաղ Ա. Տեր-Թադևոսյանն ասել էր, որ Շուշիի գրավման գործում մեծ է եղել մոտ 80 հրամանատարների ու կամավորականների դերը, ովքեր պատրաստ էին մահանալ հանուն Շուշի ազատագրման: Կոմանդոսի հաղորդած տվյալներով, Շուշիի ազատագրման ժամանակ զոհվել է 57 մարդ:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան