Ծնողներն իրենց երեխաներին ամենաշատը Նարե ու Դավիթ են կոչել
Նախորդ տարվա ընթացքում Հայաստանում ծնվել է 19 հազար 737 աղջիկ երեխա: Աղջիկ երեխաներին ավելի շատ տրվել է Նարե անունը (967), այնուհետև՝ Միլենա, Մարի, Մանե, Անի, Անահիտ, Աննա, Մարիամ: Տասնյակը եզրափակում է Մարիա անունը:
Ինչ վերաբերում է տղա երեխաներին, ծնողների գերակշիռ մասը իրենց որդիներին անվանել են Դավիթ (1313): Այնուհետև՝ Նարեկ, Գոռ, Հայկ, Ալեքս, Էրիկ, Տիգրան, Արման, Սամվել: Տասնյակը եզրափակում է Արթուր անունը: Նշենք, որ 2012-ին ծնվել է 22 հազար 743 տղա երեխա:
Տվյալները ներկայացված են ըստ ՀՀ վիճակագրական ծառայության: