Բարձր հասակը հավատ է ներշնչում
Ամերիկացի հոգեբանները եկել են այն եզրակացության, որ մարդու մոտ առաջնորդական հատկանիշները ասոցացվում են նրա հասակի հետ: Ըստ zdr.ru-ի, թե այս հետազոտությունը, թե այլ աշխատանքները այս թեմատիկայով ցույց են տալիս, որ մոլորակի բոլոր մարդիկ՝ անկախ մշակույթից և դաստիարակությունից, ավելի շատ վստահում են բարձրահասակ առաջնորդներին, ոչ թե կարճահասակ կամ միջին հասակ ունեցողներին:
Գիտնականները օրինակ են բերում Բարաք Օբամային: 185 սմ հասակով քաղաքագետը ժամանակին հաղթեց Ջոն Մակքեյնին, ով 13 սմ-ով Օբամայից կարճ էր:
Հետազոտության սկզբում նրանք նկատել են, որ հնագույն մարդիկ աստվածային կերպարներին և առաջնորդներին պատկերացնում էին ավելի բարձրահասակ, քան սովորական մարդկանց:
Հետագայում գիտնականները հարցում են անցկացրել ուսանողների շրջանում, որպեսզի ի հայտ բերեն ժամանակակից առաջնորդի կերպարը: Երիտասարդ մարդիկ առանձին թղթերի վրա նկարել են «իդեալական առաջնորդին» և «տիպիկ քաղաքացուն», որից հետո պարզվել է, որ 64%-ի մոտ առաջնորդն ավելի բարձրահասակ է:
Լրահոս
Տեսանյութեր
Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում