Համացանց 18:01 10/05/2013

Ադրբեջանցի ծայրահեղականները սպառնում են տարածաշրջանին

 Մայիսի 8-ին «Յութուբ» վիդեո-նախագծային համացանցային կայքում հայտնված տեսանյութում Սիրիայում «Ջայշ ալ-Մուհաջիրին ուա ալ-Անսար» կազմակերպության կազմում գործող ադրբեջանական խմբավորման (ջամաաթ) ղեկավար Աբու Յահի Ալ-Ազերին, շրջապատված մոտ 30 ադրբեջանցի ծայրահեղականներով, կոչ է անում ադրբեջանցիներին գալ և մասնակցել Սիրիայում տեղի ունեցող պատերազմին` կարևորելով «ջիհադական պայքարն ընդդեմ անհավատների»:

«Յութուբ»-ում հայտնված տեսանյութի մեկնաբանության համար «Panorama.am» լրատվական կայքը դիմեց իսլամագետ Սարգիս Գրիգորյանին:

Ըստ իսլամագետի` ծագումով ադրբեջանցի իսլամական ծայրահեղականների ակտիվությունը Սիրիայում նկատվում է շատ վաղուց, ընդ որում այստեղ կռվող ադրբեջանցիներից բաղկացած ծայրահեղական խմբավորումները բազմաթիվ են և համալրված են արդի զինամթերքով: Ասածի վկայությունն է համացանցում վերջերս հայտնված Սիրիայում զոհված ադրբեջանցիների թիվը (մոտ 30 հոգի) և զոհվածների մոտ հայտնաբերված ժամանակակից զինատեսակների բազմազանությունը:

Ինչ վերաբերում է տեսանյութին, ապա Սարգիս Գրիգորյանը նշեց, որ ընդհանրապես այժմյան իսլամականները շատ մեծ կարևորություն են տալիս նմանատիպ քարոզչական տեսաուղերձներին` բավական մանրակրկիտ պատրաստվելով այդ նկարահանումներին: Այս տեսանյութից ևս կարելի է եզրակացնել, որ ադրբեջանցի իսլամականները նույնպես լուրջ պատրաստվել են. «Չկա Աստված առանց Ալլահի, և Մուհամմադը նրա առաքյալն է» վերտառությամբ «Ալ-Կաիդա»-ի սև դրոշի, Ղուրանի և ժամանակակից որոշ զինատեսակների ֆոնի ներքո մոտ 30 ադրբեջանցիներ, մեծարելով Աստծուն, կոչ են անում իրենց հայրենակիցներին դուրս գալ ջիհադի պայքարի: Բացի դա, կենտրոնում նստած և որպես Աբու Յահի Ալ-Ազերի (ջիհադականի նման իսլամական անունը խոսում է նրա բավական փորձառու և ջիհադի պայքարում լուրջ ճանապարհ անցած լինելու մասին) ներկայացող ջիհադականի խոսքն ունի իսլամական ծայրահեղ արմատական ուղերձներին հարիր կառուցվածք. այստեղ մեջբերվում են իսլամական աղբյուրներից և մուսուլման արմատական գաղափարախոսներից հատվածներ, ինչը անկասկած իր ազդեցությունն է ունենում մուսուլմանների շրջանում:

Ուշադրության է արժանի հատկապես Ալ-Ազերիի խոսքում մեջբերվող հադիսը, որտեղ խոսվում է այն մասին, որ իսլամականներն ունենալու են հավաքագրված բանակներ Սիրիայում, Եմենում և Իրաքում: Պարզ է, որ նման բաները պատահական չեն ասվում. Կարելի է ենթադրել, որ ադրբեջանցիները երկարատև ծրագրավորված պայքարի են դուրս եկել` մատնանշելով ճանապարհորդության հետագա ուղիները: Փաստորեն ադրբեջանցի ջիհադականների պայքարը շարունակվելու է, որը Սիրիայից հետո տեղափոխվելու է Եմեն, այնուհետև` Իրաք` հավելեց իսլամագետը:

Ուղերձում խոսվում է նաև այն մասին, որ Սիրիա տեղափոխվելու ճանապարհն ազատ է ադրբեջանցի ջիհադականների համար, որոնք, գալով Սիրիա, կստանան նաև նյութական աջակցություն: Այստեղ հստակ երևում է իսլամականներին աջակցություն տրամադրող տարածաշրջանային ուժերի` հատկապես Թուրքիայի դերակատարումը, քանզի ադրբեջանցիների դեպի Սիրիա տեղափոխվելու տարանցիկ ճանապարհը ընկած է հիմնականում Թուրքիայով, որտեղից էլ նրանց անհրաժեշտ ռազամական և ֆինանսական օժանդակություն է գալիս:

Իսլամագետի կարծիքով, Ադրբեջանում ծայրահեղ արմատականներին հետապնդելու և դատապարտելու ադրբեջանական իշխանությունների ցանկությունները մնում են մեծ հաշվով հայտարարությունների մակարդակում: Ջիհադական զանազան ճակատներից Ադրբեջան ետ եկողների թիվը պետք է որ շատ լինի, սակայն չկան ադրբեջանական իշխանությունների կողմից ադեկվատ գործողություններ և աղաղակող բացահայտումներ, իսկ փաստերն այլ բան են ասում: Ուստի կարելի է ենթադրել, որ ադրբեջանցի ջիհադականների համար հայրենիք ետ վերադարձը նույնպես ազատ և անվտանգ է` ավելացրեց Սարգիս Գրիգորյանը:

«Աբու Յահի Ալ-Ազերին իր խոսքում նշում է նաև, որ Սիրիա են ժամանում ադրբեջանցի ջիհադականներ իրենց ընտանիքներով, ծայրահեղական իսլամական գաղափարներով տոգորված կանայք` իրենց երեխաներով, որոնք ջիհադի պայքար են մղում անհավատների դեմ Սիրիայում: Պարզ է, որ նման բնույթի հայտարարությունները քարոզչական ենթատեքստ ունեն, սակայն կարելի է նաև այստեղ ճշմարտության որոշակի նշույլ տեսնել և փաստել, որ ադրբեջանցի իսլամականներից ոմանք ցանկանում են շարունակել պայքարն այստեղ, և իրենց երեխաներով ու ջիհադականների նոր սերնդով մաս կազմել էթնո-դավանական հակասություններով կանխատեսելի հետբաշարյան Սիրիայում»,- ավելացրեց Սարգիս Գրիգորյանը:



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

21:25
Reuters. Թրամփը 24 ժամվա ընթացքում կստորագրի միայն երկու սեռերի ճանաչման հրամանը
Հանրապետական ​​Դոնալդ Թրամփը մտադիր է առաջիկա 24 ժամվա ընթացքում հրամանագիր ստորագրել երկրի իշխանությունների՝ ընդամենը երկու սեռ ճանաչելու...
Աղբյուր` Panorama.am
21:12
Ռաֆայել Երիցյանը չընտրվեց Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահ` բավարար ձայներ չհավաքելու պատճառով
Ռաֆայել Երիցյանը չընտրվեց Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահ, բավարար ձայներ չհավաքելու պատճառով: Երիցյանն այս պահին ԱԱԾ-ում զբաղեցնում է...
Աղբյուր` Panorama.am
21:00
Մակունցը մասնակցում է հանրապետական Դոալդ Թրամփի երդմնակալության արարողությանը
ԱՄՆ-ում ՀՀ դեսպան Լիլիթ Մակունցը ևս մասնակցում է ԱՄՆ նախագահի երդմնակալության արարողությանը։ Վաշինգտոնում ընթանում է ԱՄՆ նախագահ Դոնալդ...
Աղբյուր` Panorama.am
20:46
ԵՄ պատվիրակության ներկայացուցչները տեղեկացվել են Գորիսի շրջանում հայ-ադրբեջանական սահմանին տիրող իրավիճակի մասին
Հայաստանում ԵՄ առաքելությունը Գորիսում հյուրընկալել է Հայաստանում Եվրոպական Միության դեսպան Վասիլիս Մարագոսին: ԵՄ պատվիրակությունը մանրամասն...
Աղբյուր` Panorama.am
20:30
Թրամփի օրոք թուրք-ամերիկյան հարաբերություններում դրական շրջափուլ է կանխատեսվում
Վերջին օրերին թուրքական մամուլի հիմնական դիտարկման և քննարկման առարկան ԱՄՆ նորընտիր նախագահի օրոք թուրք-ամերիկյան հարաբերությունների ձևավորումն...
Աղբյուր` Panorama.am
20:16
Մենք կոչ ենք անում Ադրբեջանի իշխանություններին երաշխավորել թափանցիկ ընթացակարգ․ միջազգային արձագանքը՝ Բաքվի դատավարությունների մասին
ՀՅԴ Բյուրոյի Հայ դատի կենտրոնական գրասենյակը հայտարարություն է տարածել, որում ասվում է․ «ՀՅԴ Հայ դատի հանձնախմբերի ու գրասենյակների...
Աղբյուր` Panorama.am
20:02
Էրդողանը հայտարարել է ուկրաինական հակամարտության շուտափույթ կարգավորման անհրաժեշտության մասին
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է ուկրաինական հակամարտության շուտափույթ կարգավորման անհրաժեշտության մասին։ «Մենք...
Աղբյուր` Panorama.am
19:48
Ժամը 19:30-ի դրությամբ, Աշոցքի տարածաշրջանում թույլ ձյուն է տեղում
Հունվարի 20-ին՝ ժամը 19:30-ի դրությամբ, Աշոցքի տարածաշրջանում թույլ ձյուն է տեղում։ Այս մասին հայտնում են Ճանապարհային դեպարտամենտից։...
Աղբյուր` Panorama.am
19:35
Երևանում կկայանա Երևանի քաղաքապետի գավաթ բռնցքամարտի մեծահասակների մրցաշարը
Ապրիլի 14-ից 20-ը Երևանում կկայանա Երևանի քաղաքապետի գավաթ բռնցքամարտի մեծահասակների մրցաշարը, որն ընդգրկված է նաև EUBC օրացույցային պլանում:...
Աղբյուր` Panorama.am
19:23
Դոնալդ Թամփի երդմնակալության արարողությունն է
Վաշինգտոնում այս պային ընթանում է Դոնալդ Թրամփի երդմնակալության արարողություը։  Թրամփը երդվում է որպես ԱՄՆ նախագահ։ ...
Աղբյուր` Panorama.am
19:11
«Գրեթե 100 հրամանագիր». Ինչ է ծրագրում անել Թրամփը Սպիտակ տուն վերադառնալու օրը
Դոնալդ Թրամփը խոստացել է, որ իր պաշտոնավարման առաջին օրը «գլխապտույտ» է լինելու։ Երդմնակալության արարողությունից հետո, արդեն որպես...
Աղբյուր` Panorama.am
18:59
Իրանի ԱԳՆ. Գազայում հրադադարը նշանակում է Պաղեստինը ոչնչացնելու ծրագրի ավարտը
Գազայի հատվածում հրադադարը նշանակում է, որ Պաղեստինը ոչնչացնելու ծրագիրը դադարեցվել է։ ՌԻԱ Նովոստիի փոխանցմամբ՝ այս մասին հայտարարել է Իրանի ԱԳ...
Աղբյուր` Panorama.am
18:47
Քննարկվել է կրիպտոակտիվների ոլորտի կարգավորման օրենքի նախագիծը
Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել խորհրդակցություն, որի ընթացքում քննարկվել է կրիպտոակտիվների ոլորտի կարգավորմանն ուղղված օրենքի...
Աղբյուր` Panorama.am
18:33
«Վանաձոր» ՔԿՀ-ում ներնետված 7 բջջային հեռախոսները հայտնաբերվել են կալանավորված անձի խցում
Հունվարի 18-ին՝ ժամը 06:15-ի սահմաններում, ՀՀ ԱՆ «Վանաձոր» քրեակատարողական հիմնարկի պահակետերից մեկում ծառայությունն իրականացնող...
Աղբյուր` Panorama.am
18:20
Իրազեկում՝ կառուցապատման թույլտվությունների թվայնացման ժամկետների վերաբերյալ
2025 թվականի հունվարի 1-ից Հայաստանի ողջ տարածքում էլեկտրոնային եղանակով քաղաքաշինական փաստաթղթերի տրամադրման գործընթացով պայմանավորված՝...
Աղբյուր` Panorama.am
18:08
ԵԽ-ն կքննարկի Վրաստանի հարցը
Եվրախորհրդարանը (ԵԽ) հունվարի 21-ին կքննարկի Վրաստանի հարցը։ ԵԽ-ի օրակարգում կլինեն «Քաղաքական զարգացումները և շարունակվող...
Աղբյուր` Panorama.am
18:00
Նախորդ շաբաթվա ընթացքում արտակարգ դեպքերից տուժել է 94, զոհվել՝ 10 մարդ. ՆԳՆ փրկարար ծառայությունից
Հունվարի 13-19-ը ՆԳՆ ՓԾ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում գրանցվել է 489 դեպք, որից 164-ը՝ արտակարգ: ՆԳՆ փրկարար ծառայությունից...
Աղբյուր` Panorama.am
17:56
Լիբանանի նորընտիր նախագահը շնորհակալություն է հայտնել Արամ Առաջինին և հայ համայնքին
Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոս Արամ Առաջինը 18 միաբան հայրերի հետ այցելել է նախագահական նստավայր՝  Լիբանանի հայ առաքելական  համայնքի...
Աղբյուր` Panorama.am
17:43
Ռուսաստանի ԱԳ-ն մանրամասներ է հայտնել Լավրով-Միրզոյան բանակցությունների մասին
Ռուսաստանի ԱԳ նախարարությունը մանրամասներ է հայտնել Հայաստանի ու Ռուսաստանի ԱԳ նախարարների՝ վաղը կայանալիք բանակցությունների մասին։...
Աղբյուր` Panorama.am
17:30
Սա դիտավորյա՞լ մոլորեցում է. Ընդդիմադիր պատգամավորը՝ ԿԳՄՍ փոխնախարարին
««Մշակութային օրենսդրության հիմունքների մասին» օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու կարևորությունը պայմանավորված է...
Աղբյուր` Panorama.am
17:26
Խոշոր հրդեհ Ձորաստան գյուղում
Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն հունվարի 19-ին, ժամը 19:00-ին ահազանգ է ստացվել, որ Սյունիքի մարզի Ձորաստան գյուղում այրվում է խոտածածկ...
Աղբյուր` Panorama.am
17:17
Իջևանի ու Սևքարի անտառտնտեսությունների անտառներում այնքան հատումներ են եղել, որ անտառները զբոսայգի են դարձել. Ոսկան Սարգսյան
Սևքարի և Իջևանի անտառտնտեսությունների տնօրենները ե՞րբ են կալանավորվելու։ Հարց է հնչեցնում տավուշցի լրագրող Ոսկան Սարգսյանն ու հիշեցնում օրեր...
Աղբյուր` Panorama.am
17:13
Դուք 7 քաղաքացիական և վարչական գործերով պատասխանող կողմ եք. Լիլիթ Գալստյանը՝ ՔՊ-ի ԲԴԽ թեկնածուին
«Դուք հավակնում եք ապաքաղաքական, խիստ անկողմնակալություն և անաչառություն ակնկալող պաշտոնի, սակայն ֆեյսբուքյան էջում առատորեն ներկա...
Աղբյուր` Panorama.am
16:41
Միրզոյանն ու Լավրովը հանդես կգան համատեղ մամուլի ասուլիսով
Հունվարի 21-ին ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն աշխատանքային այցով կգտնվի Մոսկվայում։
Աղբյուր` Panorama.am
16:17
Օդի ջերմաստիճանը 21-22-ի գիշերային ժամերին աստիճանաբար կնվազի 5-7 աստիճանով
Երևանում 20-ի ցերեկը, 21-25-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Մարզերում հունվարի 20-ի ցերեկը, 21-25-ին սպասվում է առանց...
Աղբյուր` Panorama.am
16:14
Ազատ գյուղի կացարանում հրդեհի գործի խորհրդավորությունն այն է, որ չկա մի անձ, որի տված ցուցմունքների մեջ հակասություններ չլինեն. Նորիկյան
Ազատ գյուղի կացարանում  հրդեհի գործի խորհրդավորությունն այն է, որ չկա մի անձ, որի տված ցուցմունքների մեջ հակասություններ չլինեն։ Այսօր...
Աղբյուր` Panorama.am
16:06
Դու մի ասա՝ էդ ...պուտանկեքը, հեսա պարզում եմ՝ ովքեր են. Խամոյանն ընթերցեց Ալեքսանդր Սիրունյանի գրառումը
«Ես ներողություն եմ խնդրում,մենք Ալեքսանդր Սիրունյանի՞ն ենք լսում, դուք Ալեքսանդր Սիրունյա՞նն եք»,-ԱԺ-ում Սիրունյանին դիմեց...
Աղբյուր` Panorama.am
16:00
Ինչպիսի՞ կլիմայական շեղումներ են դիտվել Հայաստանում 2024 թվականի ընթացքում
2024 թվականին տարեկան միջին ջերմաստիճանը Հայաստանում կազմել է 7․2 °C, որը նորմայից բարձր էր 1․7°C-ով։ Այն յոթերորդ տաք տարին էր, սկսած...
Աղբյուր` Panorama.am
15:45
Սույն անձը սոցցանցերում հայտնի է իր ամենավերջին փողոցային ձևակերպումներով, սա ՔՊ-ի լավագույն թեկնածուն է. Խամոյանը՝ Սիրունյանի մասին
Ազգային ժողովում քննարկվում է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության կողմից Բարձրագույն դատական խորհրդի անդամի պաշտոնում առաջադրված...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

ԱԺ նիստը մեկնարկեց մեկ րոպե լռությամբ՝ ի հիշատակ պատգամավոր Մհեր Սահակյանի
10:40 20/01/2025

ԱԺ նիստը մեկնարկեց մեկ րոպե լռությամբ՝ ի հիշատակ պատգամավոր Մհեր Սահակյանի

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}