Բաքվում 40 հազար հա՞յ է բնակվում. ադրբեջանցի փորձագետը հերքում է հատուկ ծառայությունների աշխատակցին
Ադրբեջանի հատուկ ծառայության մարմինների իր անունը հրապարակել չցանկացող բարձրաստիճան պաշտոնյան ադրբեջանական «Gunxeber.com» կայքին հայտնել է, թե իբր Բաքվում 40 հազար հայ է բնակվում: «Նրանք ոչ մի տեղ գրանցված չեն, փաստաթղթեր չունեն: Չեն աշխատում, թոշակ չեն ստանում, բայց լավ են ապրում: Իսկ դա Ադրբեջանի, հատկապես, մայրաքաղաքի անվտանգության համար շատ լուրջ սպառնալիք է, այն էլ այս զգայուն ժամանակ, երբ մոտենում են նախագահական ընտրությունները: Իրավապահ մարմիններն ու հատուկ ծառայություններն այս հարցին պետք է լուրջ մոտենան» -ասել է նա:
Ինչպես նշում է կայքը, դեռևս 10 տարի առաջ Ադրբեջանի ղեկավարությունը պաշտոնապես հայտարարել էր, որ Բաքվում 30 հազար հայ է բնակվում: Ստացվում է, որ 10 տարիների ընթացքում հայերի թիվը Բաքվում մեծացել է 10 հազարով: Միգրանտների իրավական օգնության կենտրոնի ղեկավար Ալիովսաթ Ալիևը, մեկնաբանելով այս տեղեկատվությունը, նշել է, որ ներկայում Բաքվում 20 հազար հայ է գրանցված: Նրա խոսքով` մահացության դեպքերի ու միգրացիայի պատճառով այդ թիվը կարող է միայն նվազած լինել:
«Սակայն խնդիրներ ունեցող և առանց փաստաթղթերի բնակվող հայեր էլ կան: Նրանք բնակվում են կամ ադրբեջանցու անվան տակ, կամ այլ ազգանուններով, կամ էլ իրենց ադրբեջանցի հոր անունով: Այդ հարցի հետ կապված մի շարք խնդիրներ կան: Այսօր դատարաններում հայերի հետ կապված մի շարք գործեր կան», -ասել է նա և ընդգծել, որ Բաքվում հայերի թվի աճ ընդհանրապես հնարավոր չէ, քանի որ նրանցից շատերը ոչ թե ընտանիքներով, այլ միայնակ են ապրում:
Ադրբեջանի ներքին գործերի մամուլի ծառայության ղեկավար Օրխան Մանսուրզադեն հրաժարվել է կայքին հայտնել Բաքվում «բնակվող» հայերի թիվը: Նա խորհուրդ է տվել այդ հարցն ուղղել Պետական վիճակագրական կոմիտեին:
Կայքը նշում է, որ 1999 թ-ին Ադրբեջանում անցկացված մարդահամարի ժամանակ Բաքվում ընդամենը 400 հոգի է ասել, որ ինքը հայ է, իսկ 2009 թ-ին՝ 100 հոգի: «Հետաքրքիր է, մյուս հայերը Բաքվում ի՞նչ փաստաթղթերով են բնակվում: Ինչպե՞ս են նրանք զգում իրենց, ապրելով Բաքվում, որտեղ նրանց կյանքին կարող է վտանգ սպառնալ»,- նկատում է կայքը:
Լրահոս
Տեսանյութեր
Թշնամnւ հրահանգները մեր կյանք տեղափոխողները Հայաստանի թշնամիներն են. Բագրատ Սրբազան