Օբաման դիմել է գերագույն դատարանին` չքննելու Հայոց Ցեղասպանության վերաբերյալ օրինագիծը
ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի վարչակազմը դիմել է ԱՄՆ Գերագույն դատարանին` չքննարկել 9-րդ շրջանային վերաքննիչ դատարանի 2012թ. որոշումը` Հայոց ցեղասպանության ժամանակ կյանքի ապահովագրության վճարումների մասին պահանջների ներկայացման համար հայցային վաղեմության ժամկետի երկարացման մասին Քալիֆորնիայի օրենքի փոփոխությունը չեղյալ համարելու մասին: Այս մասին հայտնում են Ամերիկայի Հայ դատի հանձնախմբից:
«Նախագահ Օբաման փոխարեն ներկայացնելու գործի էության վերաբերյալ դիրքորոշումը, Թուրքիայի վարչապետ Էրդողանի` Վաշինգթոն այցի նախօրեին որոշել է քաղաքական նվեր մատուցել Անկարային` խորացնելով իր վարչակազմի մեղսակցությունը Հայոց ցեղասպանության ժխտմանը, խոչընդոտելով արդարադատության ամերիկյան քաղաքացիների համար, որոնք ձգտում են փոխհատուցում ստանալ ԱՄՆ դատարանների միջոցով»,-ասել է ANCA-ի գործադիր տնօրեն Արամ Համբարյանն ու ավելացրել. «Չնայած իր սկզբունքներից նախագահի հրաժարվելուն, մենք շարունակելու ենք համառություն դրսևորել արդարության հասնելու համար»:
Մանրամասները` այստեղ:
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները