Նոր երկրաշարժ Իրանում
6,2 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել Իրանի հարավում: Այս մասին հայտնում է ՌԻԱ Նովոստին, հղում տալով ԱՄՆ սեյսմիկ ծառայությանը:
Երկրաշարժի էպիկենտրոնը գտնվում է Բենդեր Աբբաս նավագանգստային քաղաքից 160 կիլոմետր հյուսիս – արևելք: Ցնցումների օջախի խորությունը 36 կիլոմետ խորության վրա է: Տուժածների և ավիրածությունների մասին հաղորդումներ դեռ չեն ստացվել:
ՀՀ ԱԻՆ սեյսմիկ պաշտպանության ծառայությունը տեղեկացնում է, որ տեղական ժամանակով ժամը 06.08-ին Իրանի Իսլամական Հանրապետության տարածքում` Բանդեր Աբաս քաղաքից 177 կմ դեպի արևելք, տեղի է ունեցել 6.2 մագնիտուդով երկրաշարժ:
Ուժգնությունն էպիկենտրոնային գոտում կազմել է 7 բալ:
Հիպոկենտրոնը գտնվում է 30 կմ խորության վրա:
Էպիկենտրոնի աշխարհագրական կոորդինատներն են հյուսիսային լայնության 27.010 և արևելյան երկայնության 57.820:
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները