Տարօրինակ Դալին. Այսօր նրա ծննդյան օրն է
1904 թվականի այս օրն է ծնվել աշխարհռչակ նկարիչ Սալվադոր Դալին: Պատմում են, որ երիտասարդ նկարչի գլխում անընդհատ մի միտք էր պտտվում` ինչպես դառնալ հայտնի: Դրա համար նա միշտ հանդես էր գալիս տարօրինակ պահվածքով:
Ըստ տարբեր աղբյուրների, նման տարօրինակ կերպով էլ եղել է Դալիի ու աշխարհահռչակ հայ կոմպոզիտոր Արամ Խաչատրյանի հանդիպումը Ֆրանսիայի մայրաքաղաքում:
Երբ Արամ Խաչատրյանը, ում հանճարի մասին արդեն խոսում էին աշխարհի տարբեր երկրներում, մի անգամ մեկնում է Փարիզ նրան տալիս են մի նամակ, որում հայտնի իսպանացի նկարիչ Սալվադոր Դալի նշում էր, որ շատ կցանկանա հանդիպել «Սուսերով պար» ստեղծագործության հեղինակի հետ: Խաչատրյանը համաձայնում է և երկար պատրաստվում այդ հանդիպմանը:
Եվ ահա մեքենան կանգնում է և կոմպոզիտորը իջնում է: Նրան դեպի սրահն են ուղեկցում Դալիի սպասավորները և խնդրում սպասել: Սրահը շատ մեծ էր, բայց այնտեղ միայն մի աթոռ էր: Խաչատրյանը նստած սպասում էր, երբ սպասավորը հայտնում է.
-Միսյե Դալի:
Ապա բացվում են դռները, ու հնչում է Սուսերով պարը: Այդ իսկ պահին մի ձիավոր, մերկ, սուրը թափահարելով արագությամբ սկսում է շրջելսրահումմ ապա նորից մտնում է դռներից ներս: Հայ կոմպոզիտորը ապշած հարցնում է.
-Իսկ ո՞ւր է պարոն Դալին:
Սպասավորը պատասխանում է.
_Միսյե, ձիավորը հենց ինքն էր` Դալին և նա խնդրեց ձեզ փոխանցել, որ հանդիպումը կայացած է... Ձեզ սպասում է մեքենան:
Դալիին սյուրռեալիստները մեղադրում էին նացիստական գաղափարները կիսելու մեջ` Ադոլֆ Հիտլերի թեմատիկայով նկարների պատճառով: Դալին միշտ պատրաստ էր ընդդիմանալնրանց: Նա գալիս էր հանդիպման ջերմաչափը բերանին, տաք հագնված և հայտարարում, որ հարբուխ ունի:
Ծնվել է Իսպանիայի Կատալոնիա նահանգի Ֆիգուերաս քաղաքում, ուսանել է Մադրիդի Գեղեցիկ արվեստների դպրոցում, ինչն էլ ազդել է նրա սկզբնական մասնագիտական ժամանակաշրջանում կատարած նկարների վրա, նրանք եղել են զուտ ակադեմիստական ոճի մեջ: Նրա առաջին ցուցահանդեսը տեղի է ունեցել 1925 թվականի նոյեմբերին Բարսելոնա քաղաքում: Այդ տարիներին նա նկարում էր միայն ծովային պեյզաժներ: 1929 թվականին Դալին ծանոթանում է Պիկասսոյի և Բրետոնի հետ և հենց այդ ծանոթությունն է դառնում նրա սյուրռեալիստական ճանապարհ բռնելու սկիզբը, և 1929 թվականից նա լիովին ընկղմված էր այդ ոճի մեջ: Հենց այդ տարիներին Դալին ծանոթանում և ամուսնանում է Գալա Էլյուառի հետ, որը հետագա Դալիական կյանքի մեծագույն ոգեշնչումն է դառնում:
Դալին աջակցել և մասնակցել է սյուրռեալիզմի զարգացմանը, և մեծ գովազդ է արել այդ ոճը, ինչևէ ոճի առաջնորդները հետագայում նրան մեղադրել են չափազանց շահամոլ լինելու մեջ: Դալիի այս ժամանակաընթացքի նկարները արտացոլում են` տեսիլքային կերպարներն ու ամենօրյա առարկաները, անսպասելի կառուցվածքների տեսքով, ինչպիսին են, օրինակ նրա հայտնի փափուկ ժամացույցները « Հիշողության կայունություն» նկարում (1931 թ, Նորագույն արվեստի թանգարան, Նյու Յորք)։
Դալիի արվեստը ծագում է հենց սյուրռեալիստական էսթետիկայից, որտեղ նա գտել է իրեն ամենամոտիկ մոտիվները: Այն բոլոր սյուժեները, որոնք տեղափոխվում են Դալիի մեկ նկարից մյուսը, բացում են հեղինակի ապրումների աշխարհը, այդ բոլոր սյուժեները գտան իրենց արտացոլանքը նաև պոեմների և ֆիլմերի մեջ, որոնք Դալին նկարահանում էր Լուի Բյունուելի հետ համատեղ («Անդալուզական շունը» 1928 թ, «Ոսկե դար» 1930 թ): 1936 թվականին Դալին անսպասելի և ընդգծված մասնագիտական շեղում է կատարում դեպի իտալական կլասիցիզմ: 1948 թվականին Դալին մեկնեց ԱՄՆ, որտեղ նա ապրեց մինչ 1948 թվականը: Իր արվեստի մեջ Դալին ներգրավել էր ամենատարբեր աղբյուրներ` նիդերլանդականռեալիզմ, իտալական բարոկկո, աբստրակցիոնիզմ, փոփ-արթ: Դալիի ավելի ուշ նկարները, որոնք հաճախ կրոնական թեմատիկա էին կրում, ավելի դասական են իրենց ոճի մեջ, օրինակ` «Կորպուս Գիպերկուբուս» (1954, Մետրոպոլիտան թանգարան, Նյու Յորք) և «Վերջին Ընթրիքը» (1955, Ազգային արվեստի թանգարան, Վաշինգտոն):
Դալիի նկարները բնորոշվում են իրենց մանր գծանկարով և իրատեսական մանրամասնություններով և անշուշտ անբասիր գույներով, որոնք ևս շեշտվում են թափանցիկ ջնարակումով: Դալին նաև նկարահանել է սյուրռեալիստական ֆիլմեր, տպագրել նկարազարդված գրքեր, զբաղվել է նաև ոսկերչությամբ, պատրաստել թատրոնային բեմեր ևհագուստներ: Դալիի նկարչության հետ մեկտեղ, կան նրա բալետային սցենարները և մի շարք գրքեր, որոնցից են` «Սալվադոր Դալիի գաղտնի կյանքը» (1942 թ) և «Հանճարի օրագիրը» (1964 թ): Դալիի կյանքն ու արվեստը դարձել էին մի կախարդական միաձուլում, որը նույնպես կարելի է Դալիի ստեղծագործություններից համարել: Սալվադոր Դալին ներկայացված է ԱՄՆ-ի և Եվրոպայիթանգարաններում` Լոնդոն, Բասել, Գլազգո, Փարիզ, Չիկագո, Նյու Յորք, Վաշինգտոն և Ֆիլադելֆիա քաղաքներում:
Լրահոս
Տեսանյութեր
Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում