Դիետոլոգներ. Սննդի միապաղաղությունը նիհարեցնում է
Միացյալ Նահանգների Բուֆֆալո և Վերմոնտի համալսարանների գիտնականները պարզել են, որ եթե մարդը հրաժարվի տարաբնույթ սննդից, նրա օրգանիզմը «կհոգնի» նույն կերակրատեսակից և դա կհանգեցնի նիրարեցման: Ինչպես հայտնում է Lifestyle ցանցային պարբերականը, ամերիկացի գիտնականները երկու խումբ աղջիկների հետ փորձ են կատարել: Մի խումբը սնվում էր միանման սնունդով, մյուսը՝ տարբեր ուտեստներով, ընդ որում երկու խմբերի մոտ կալորիականությունը նույն էր: Արդյունքում՝ նույն ուտելիքով սնվող աղջիկներն ավելի շատ նիհարեցին, քան տարաբնույթ ուտեստներով սնվողները:
Ըստ գիտնականների՝ եթե մշտապես սնվել նույն կերակրատեսակներով, անկախ ամեն ինչից դրա մասնաբաժիններն էլ կնվազեն, քանի որ միապաղաղությունը հոգնեցնում է:
Լրահոս
Տեսանյութեր
Հայոց ցեղասպանության պատմությանն էլ պետք է վերադառնանք, հասկանանք՝ ինչ է տեղի ունեցել և ինչու