Վրաստանում մտադիր են օրինականացնել մարիխուանան
Վրաստանի կառավարությունը մտադիր է վերանայել երկրի թմրամիջոցների նկատմամբ քաղաքականությունը և ապաքրեականացնել մարիխուանայի օգտագործումն ու տարածումը: Այդ մասին հայտնում է «Ամերիկայի ձայն» ռադիոկայանի ռուսական ծառայությունը: Ըստ աղբյուրի՝ երեկ մարիխուանայի օրինականացման հնարավորության մասին հայտարարել է Վրաստանի առողջապահության նախարար Դավիթ Սերգեենկոն, ով նշել է, որ հարցը պետք է հասարակության լայն քննարկման առաջկա դառնա:
Մարիխուանայի լեգալացման օրենսդրական նախաձեռնության հեղինակներն են Վրաստանի իշխող «Վրացական երազանք» կուսակցության պատգամավորները: Վերջիններս օրինագծի հիմնական պատճառաբանությունը կապում են թմրամիջոցներ օգտագործողների նկատմամբ ավելի մեղմ քաղաքականություն դրսևորելու անհրաժեշտությամբ: Ըստ օրենքի՝ թմրամիջոցների յուրացման կամ տարածման համար սահմանված է 7-15 տարի ազատազրկում: Օրենդրական փոփոխությամբ նախատեսվում է, որ կպաշտպանվեն օգտագործողների իրավունքները, նրանց ազատ և առանց կալանավորման բուժվելու հնարավորություն կընձեռնվի:
Լրահոս
Տեսանյութեր
Հայոց ցեղասպանության պատմությանն էլ պետք է վերադառնանք, հասկանանք՝ ինչ է տեղի ունեցել և ինչու