ԿԸՀ-ն Լուսինե Պետրոսյանի դիմումի պահանջն էլ մերժեց (Տեսանյութ)
ԿԸՀ ընթացող արտահերթ նիստին դիմումատու Լուսինե Պետրոսյանը չէր ներկայացել:
«Լուսինե Պետրոսյանը չի ներկայացել, բայց ներկայացրել է, թե ինչու չի ներկայացել»,-ԿԸՀ-ում հայտարարեց «Բաև Երևան» դաշինքի ներկայացուցիչ Դավիթ Սանասարյանը:
ԿԸՀ նախագահի դիտարկմանը, թե նախապես ԿԸՀ ներկայացված նամակում Պետրոսյանը խնդրել է հետաձգել դիմումի քննարկումը, սակայն այնտեղ որևէ տող չկա այն մասին, որ դիմումատուն չի ներկայանալու նիստին: Նա տեղեկացրեց, որ Պետրոսյանի՝ նիստը հետաձգելու միջնորդությանը միանգամից «այո» կամ «ոչ» չի ասվելու, այն պետք է քննարկվի, հետևաբար այն կարող է բավարարվել կամ չբավարարվել:
«Նիստին ներկայանալը չի կարելի կապել այդ հանգամանքի հետ: Մենք անկեղծորեն չգիտենք Լուսինե Պետրոսյանի չներկայանալու պատճառը»,-նկատեց ԿԸՀ նախագահը:
ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանը ընթերցեց Պետրոսյանի դիմումը` ընտրություններն անվավեր ճանաչելու մասին, ապա նշեց, որ նման դիմում կարող է ներկայացնել ոչ թե լիազոր ներկայացուցիչը, այլ դաշինքը կամ դրա կազմի մեջ մտնող կուսակցությունները, կամ էլ նրանց կողմից վերապահված անձը:
«Դիմումատուն չունի դիմում ներկայացնելու իրավունք»,-ասաց Մուկուչյանն ու ավելացրեց, որ այս դեպքում անիմաստ է դիմումի քննարկումը հետաձգելը:
«Բարև Երևան» դաշինքի ներկայացուցիչ Դավիթ Սանասարյանը, ուսումնասիրելով դիմումը, համաձայնեց Մուկուչյանի տեսակետին ու դրանք վերադարձրեց ԿԸՀ նախագահին:
ԿԸՀ-ն որոշեց այս դիմումն էլ է մերժել: Քվեարկության արդյունքում որոշումն ընդունվեց 7 կողմ, 0 դեմ արդյունքներով: Մուկուչյանն ասաց, որ որոշումը կհրապարակվի ԿԸՀ պաշտոնական էջում, այն կարելի է բողոքարկել վարչական դատարանում: Հիշեցրեց, որ նոր դիմումներ ներկայացնելու ժամկետն ավարտված է:
Նախորդող հրապարակում`
ԿԸՀ-ն քիչ անց արտահերթ նիստ կգումարի. Կքննարկվի ընտրությունն անվավեր ճանաչելու դիմումը