Այս տարի Եվրոպայում ստվերային տնտեսությունը կհասնի 18,5%-ի՝ կազմելով 2,1 տրիլիոն եվրո. Հետազոտություն
Եվրոպայում 2013թ-ին ստվերային տնտեսությունը կհասնի 2,1 տրիլիոն եվրոյի մակարդակի, ինչը կկազմի Եվրոպայի ողջ տնտեսական գործունեության 18,5 %-ը: «Российская газета» պարբերականի փոխանցմամբ, նման եզրակացության են եկել «Visa Europe» ընկերության փորձագետները:
Ստվերի դեմ պայքարի արդյունավետությունն ապահովելու համար ընկերության մասնագետներն առաջարկում են զարգացնել էլեկտրոնային առևտուրը:
«Էլեկտրոնային առևտրի զարգացումը և անկանխիկ վճարումների ընդլայնումը կկրճատի ստվերը, քանի որ ողջ ստվերային տնտեսությունը հիմնված է կանխիկ գումարների վրա»,- կարծում է ռուս փորձագետ Ալեքսեյ Վեդևը:
Հետազոտության տվյալներով, այն երկրներում, ուր էլեկտրոնային առևտուրը պատշաճ զարգացում է ապրել, ստվերային տնտեսության մասնաբաժինը ցածր է միջին մակարդակից: Շվեյցարիայում, Ավստրիայում, Հոլանդիայում և Մեծ Բրիտանիայում ստվերային տնտեսությունը կազմում է ՀՆԱ-ի 8-10%-ը, իսկ ահա Բուլղարիայում, Խորվաթիայում, Լիտվայում և Էստոնիայում այն հասնում է 30%-ի:
Փորձագետները նշում են, որ ստվերային տնտեսության հիմքը մարդկանց աշխատանքի ընդունելիս և ապրանքների վաճառքի դեպքում հարկերից խուսափելն է:
Ռուս փորձագետ Ա. Վեդևի համոզմամբ, ստվերային տնտեսության կրճատման համար բացի էլեկտրոնային առևտրի զարգացումը, անհրաժեշտ է վարչարարական խոչընդոտները վերացնելու միջոցով աջակցություն ցուցաբերել փոքր և միջին ձեռնարկատիրությանը:
Նշենք, որ 2012թ.-ին Առևտրի համաշխարհային կազմակերպության տվյալներով Հայաստանում ստվերային տնտեսությունը կազմում է երկրի համախառն ներքին արդյունքի ավելի քան 35 տոկոսը: Սակայն ՀՀ Ազգային վիճակագրական ծառայության տվյալներով ստվերային տնտեսությունը կազմում է Հայաստանի ՀՆԱ-ի 25%-ը, որը, ըստ ԱՎԾ-ի, պայմանավորված է չդիտարկվող տնտեսության գնահատականները հաշվի առնելով:
Լրահոս
Տեսանյութեր
Ուզում են երկիրը Հյուսիսային Կորեա սարքեն, մենք էլ դառնանք իրենց համբալները. Բողոքի ակցիա