Իրանում զոհվել է 4, տուժել 100 մարդ
Այսօր վաղ առավոտյան հարևան Իրանում տեղի ունեցած երկրաշարժի հետևանքով տուժել է 100 մարդ: Այս մասին հաղորդում է «Ռիա Նովոստի» գործակալությունը` վկայակոչելով իրանական «Ֆարս» գործակալությանը:
Տուժածներն այժմ հիվանդանոցում են: Աղետի հետևանքով զոհվել է չորս մարդ: Երկրաշարժի հետևանքով մի քանի բնակավայրեր մնացել են առանց լույսի ու ջրի:
Հիշեցնենք, որ տեղական ժամանակով ժամը 06.08-ին Իրանի Իսլամական Հանրապետության տարածքում` Բանդեր Աբաս քաղաքից 177 կմ դեպի արևելք, տեղի է ունեցել 6.2 մագնիտուդով երկրաշարժ: Ուժգնությունն էպիկենտրոնային գոտում կազմել է 7 բալ:
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները