Զոհերի թիվն Իրանում աճում է
Իրանում այսօր առավոտյան տեղի ունեցած երկրաշարժի հետևանքով տուժած 2-ամյա երեխան մահացել է, ավելի քան 20 մարդ գտնվում են շատ ծանր վիճակում: Այս մասին հայտնում է ՌԻԱ Նովոստին, մեջբերեով` «Ֆրանսպրես»-ին: Այս պահին խախտված է էներգամատակարարումը և կապը: Մի քանի բնակավայրեր մնացել են առանց լույսի ու ջրի:
Հիշեցնենք, որ տեղական ժամանակով ժամը 06.08-ին Իրանի Իսլամական Հանրապետության տարածքում` Բանդեր Աբաս քաղաքից 177 կմ դեպի արևելք, տեղի է ունեցել 6.2 մագնիտուդով երկրաշարժ: Ուժգնությունն էպիկենտրոնային գոտում կազմել է 7 բալ:
Լրահոս
Տեսանյութեր
Մեր հետ քննարկում չի եղել, հարկերը բարձրացրել են. Ոսկու շուկայի աշխատակիցները կառավարության մոտ են