Նոր Հաճընում քաղաքապետի պաշտոնի համար կպայքարեն ԲՀԿ-ական գյուղապետն ու նախագահի աշխատակազմի խորհրդատուն
Մայիսի 26-ին Կոտայքի մարզի Նոր Հաճընում նշանակված են համայնքապետի ընտրություններ: Պաշտոնի համար, Կենտրոնական ընտրական հանձնաժողովի պաշտոնական կայքում առկա տեղեկատվության համաձայն, պայքարելու են ԲՀԿ-ական գործող գյուղապետ Գագիկ Մաթևոսյանն ու ՀՀ նախագահի աշխատակազմում որպես խորհրդատու աշխատող, ինքնաառաջադրված Շուշանիկ Նազարյանը:
Նշենք, որ առաջադրված երեք թեկնածուներից մեկը` անկուսակցական Հովհաննես Ադամյանը, ով Նոր Հաճընի քաղաքապետարանի համայնքային միջոցառումների կազմակերպիչն է, ավելի վաղ ինքնաբացարկ է հայտնել:
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները