Արաբագետ.Սիրիահայությանը վտանգում է ադրբեջանցիների միջամտությունը
Իսրայելի կողմից այդ երկրի տարածքում գտնվող մի քանի ռազմական օբյեկտների ռմբակոծմանը պաշտոնական Դամասկոսը կարող է պատասխանել միայն հայտարարություններով: Այսպիսի կարծիք այսօրվա ասուլիսի ժամանակ հայտնեց արաբագետ Սարգիս Գրիգորյանը:
Ըստ բանախոսի՝ Սիրիայի պաշտոնական զինված ուժերը չունեն այն տեխնիկական ռեսուրսները, որ ադեկվատ գործողությունների գնան և պատասխանեն Իսրայելին ռմբակոծություններին, և ավելին, քան պաշտոնյաների հայտարարությունները չի լինելու:
Արաբագետը նշեց, որ հակաիսրայելական շարժման փոխարեն ավելի է ուժեղանում հակաասադային շարժումը, մասնավորապես youtube-ում մայիսի 8-ին տեղադրվել է մի տեսանյութ, որում կոչ էր արվում ջիհադ պայքարի դուրս գալ Սիրիայում:
«Տեսանյութը ադրբեջաներենով է: Կոչ է արվում պայքարին միանալ հատկապես ադրբեջանցիներին: Ըստ այս ամենի՝ իսլամիստական պայքարի դուրս գալը շատ ազդեցիկ է Ադրբեջանում, արդյունքը տեսնում ենք այսպիսի հոլովակների պատրաստումով»,-ասաց նա:
Անդրադառնալով Սիրիայում հայերի վիճակին, Սարգիս Գևորգյանը նշեց, որ հայերը շարունակում են պահպանել չեզոքությունը, չնայած, որ մարտերը մոտենում են հայկական համայնքներին:
«Հայերը ասում են, որ չեն միջամտելու: Շատ ողջունելի է հայկական համայնքի այդ որոշումը»,-նշեց նա և տեղեկացրեց, որ հայկական համայնքում 35-40 հազար հայեր դեռևս շարունակում են մնալ Սիրիայում, ովքեր հիմնականում փորձում են չեզոքություն են պահպանել։ Միաժամանակ նա մտահոգություն հայտնեց, որ հայությանը կարող է մեծ սպառնալիք ներկայացնել ադրբեջանացիների ակտիվ միջամտությունը ռազմական գործողություններին: