Բակո Սահակյանն այսօր ընդունել է սրբազան հայրերին ու բարերարներին
Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանն այսօր ընդունել է Հայ Առաքելական եկեղեցու Մեծի Տանն Կիլիկիո Հյուսիսային Ամերիկայի Արևմտյան թեմի առաջնորդ Մուշեղ արքեպիսկոպոս Մարտիրոսյանին, Հայ Առաքելական եկեղեցու Թեհրանի թեմի առաջնորդ Սեպուհ արքեպիսկոպոս Սարգսյանին, Նոր Ջուղայի թեմի առաջնորդ Բաբկեն եպիսկոպոս Չարյանին, Սփյուռքից ժամանած մի խումբ բարերարների:
Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչության հաղորդմամբ, հանդիպմանը, որին մասնակցում էր Արցախի թեմի առաջնորդ Պարգև արքեպիսկոպոս Մարտիրոսյանը, քննարկվել է պետություն-եկեղեցի կապերին, Արցախի սոցիալ-տնտեսական իրավիճակին և տարածաշրջանային գործընթացներին վերաբերող տարբեր հարցեր:
Երկրի ղեկավարը կարևորել է Հայ Առաքելական եկեղեցու դերը Սփյուռքում հայապահպանության գործում, նշելով որ եկեղեցին մեծ ներդրում ունի Հայրենիքի հետ կապերի ամրապնդման և ընդլայնման մեջ:
Երկուստեք կարևորվել է պետություն-եկեղեցի փոխհարաբերությունների շարունակական խորացումը, այն համարելով Հայրենիք-Սփյուռք կուռ միասնության առանցքային հիմքերից մեկը:
Նախորդող հրապարակում`
Բակո Սահակյանի ու Մովսես Հակոբյանի պարը` Շուշիում (Տեսանյութ)
Լրահոս
Տեսանյութեր
Մեր հետ քննարկում չի եղել, հարկերը բարձրացրել են. Ոսկու շուկայի աշխատակիցները կառավարության մոտ են