Ահմադինեժադի առաջին տեղակալն ու խորհրդականը հրաժարվել են նախագահական ընտրապայքարից
Մահմուդ Ահմադինեժադի առաջին տեղակալ Մոհամմադ Ռեզա Ռահիմին հրաժարվել է նախագահական ընտրապայքարից և հանել իր թեկնածությունը:
Այդ մասին հաղորդում է իրանական «ՖԱՐՍ» լրատվական գործակալությունը:
Ռահիմին, մեկնաբանելով ընտրապայքարից հրաժարվելու իր մտադրությունը, նշել է. «Պարոն Ահմադինեժադի հետ խորհրդակցելուց հետո, երկուսս էլ եկանք այն եզրակացությանը, որ ընտրապայքարին իմ մասնակցության պատճառով հնարավոր է, որ կառավարության գործունեության որոշ ոլորտներ տուժեն, այդ իսկ պատճառով էլ հանեցի իմ թեկնածությունը»:
Իրանական «թաբնաք.իռ» կայքի հաղորդմամբ՝ ընտրապայքարից հրաժարվել է նաև ԻԻՀ նախագահի՝ լրատվամիջոցների հարցերով խորհրդական Ալի Աքբար Ջավանֆեքրը:
Ջավանֆեքրն իր տարածած հայտարարության մեջ քաղաքացիներին կոչ է արել իրենց ձայնը տալ նախագահի աշխատակազմի նախկին ղեկավար Էսֆանդիար Ռահիմ Մաշայիին:
Հիշեցնենք, որ 2012թ.. սեպտեմբերի 27-ին Ալի Աքբար Ջավանֆեքրը, ԻԻՀ հոգևոր առաջնորդ Ալի Խամենեիին վիրավորելու, իսլամական սկզբունքների դեմ նյութեր հրապարակելու մեղադրանքով Իրանի հեղափոխական դատարանի կայացրած վճռի համաձայն ձերբակալվել էր:
Նախորդող հրապարակումներ՝
Իրանում 460-ից ավել նախագահի թեկնածու է գրանցվել. Ռաֆսանջանին, Ահմադինեժադի եղբայրն ու խնամին ևս այդ ցուցակում են
Իրանի Մեջլիսի 150 պատգամավորներ պատրաստվում են բողոքի նամակ են հղել նախագահ Մահմուդ Ահմադինեժադին
Լրահոս
Տեսանյութեր
Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում