Մարտին 6.6%-ով նվազել է առևտրաշրջանառության ծավալը
ՀՀ արտաքին առևտրի շրջանառության ծավալը 2013 թվականի մարտին կազմել է 444.7 մլն դոլար, ինչը 2012թ-ի նույն ժամանակահատվածի համեմատ նվազել է 6.6%-ով: Ինչպես տեղեկացնում են ՀՀ ազգային վիճակագրական ծառայությունից, 2013թ. մարտին նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ արտահանման ծավալները աճել են 2.2%-ով՝ կազմելով 116.3 մլն դոլար, իսկ ներմուծման ծավալները նույն ժամանակահատվածում նվազել են 9.4%-ով՝ կազմելով 328.4 մլն դոլար:
Ըստ ԱՎԾ-ի՝ այս տարվա առաջին եռամսյակում արտաքին առևտրաշրջանառության ընդհանուր ծավալի 30 տոկոսն իրականացվել է ԱՊՀ երկրների հետ, որից 24.1 տոկոսը՝ Ռուսաստանի Դաշնության հետ: Բացի այդ, արտաքին առևտրաշրջանառության 28.5 տոկոսը բաժին է հասնում Եվրամիության երկրներին, 41.5 տոկոսը` այլ երկրներին:
Լրահոս
Տեսանյութեր
Ուզում են երկիրը Հյուսիսային Կորեա սարքեն, մենք էլ դառնանք իրենց համբալները. Բողոքի ակցիա