Րաֆֆի և Արմենուհի Հովհաննիսյանները ցավակցում են «ՍիվիլՆեթ»-ի աշխատակցի ու նրա կնոջ մահվան կապակցությամբ
Րաֆֆի և Արմենուհի Հովհաննիսյանները ցավակցական խոսք են հղել «ՍիվիլՆեթ»-ի աշխատակցի ու նրա կնոջ մահվան կապակցությամբ: Այս մասին հայտնում են Րաֆֆի Հովհաննիսյանի շտաբից:
«Ալենի և Սոսեի ընտանիքին, բոլոր մերձավորներին
Հայաստան և աշխարհ
Վշտակից բարեկամներ,
Հայրիկիս լավագույն ուսանողն էր, ճշմարիտ մտավորական:
Որդուս՝ հայրենակիցը, բարեկամը և ռահակից զինվորը:
Մենք՝ ես և Արմենուհին, նրա սերնդի համեստ ուղեցույցն էինք, և ինքը՝ ժամանակին մեր՝ Հայաստան տեղափոխվելու վառ հիշեցումը:
Նա, ինչպեսև մենք, եկավ հանուն սիրո ու պայքարի:
Ալեն Եկիկյանն ու Սոսե Թոմասյանը ամուսնացան Հայաստանում և միասին հավատում էին, որ կհաջողեն Հայրենիքում: Մինչև վերջ հավատում էին, որ կհաջողի նաև Հայաստանը:
Աղոթում ենք Աստծուն, մեր սրբազան ավանդույթի համաձայն, որպեսզի լուսավորի իրենց միասնական հոգին և կիսում ենք այս խորը վիշտն ու սարսափելի կորուստը մեր ազգի համար: Մենք կշարունակենք նաև Ալենի ու Սոսեի փոխարեն սիրել և պայքարել հանուն իրենց երազած Հայաստանի:
Մենք պարտավոր ենք:
Միշտ միասին՝
Րաֆֆի և Արմենուհի Կ. Հովհաննիսյաններ»:
Նախորդող հրապարակում`
Ավտովթարից զոհվել է ՍիվիլՆեթի աշխատակիցը և նրա կինը
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան