Ղազախստանի և Թուրքմենստանի նախագահները բացել են Պարսից ծոց դուրս եկող ճանապարհը
Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաևը և Թուրքմենստանի նախագահ Ղուրբանղուլի Բերդիմուհամեդովը պետությունների միջև երկաթգծային ուղիղ հաղորդակցության ուղի են բացել: Այս մասին հաղորդում է «Ռոսբալտ» լրատվական կայքը:
«Այս միջանցքը թույլ կտա իրականացնել բեռների փոխադրում ամենակարճ ճանապարհով, կրճատելով Ղազախստանով Թուրքմենստան ուղևորվող գնացքների ծախսվող ժամանակը: Երկաթգծի այդ հատվածը իրենից ներկայացնում է ապագա միջազգային երկաթգծային միջանցքի մի հատվածը, որը կապելու է Ղազախստանը Թուրքմենստանն ու Իրանը և թույլ տալու բեռների փոխադրում ցամաքային շրջաններից դեպի Պարսից ծոցին հարող շրջաններ: Ներկա պահին, երեք երկրների միջև գոյություն ունեցող համաձայնությամբ, միջազգային սույն նախագիծը գտնվում է իրականացման ավարտական փուլում»,- նշվում է հաղորդագրության մեջ:
Նշենք նաև, որ երկաթգծի ղազախական մասը, որի երկարությունը 146 կմ է, սկսել էր կառուցվել 2009 թվականի սեպտեմբերի 30-ին և արժեցել էր 65 միլիարդ ղազախական տենգե:
Լրահոս
Տեսանյութեր
Ուզում են երկիրը Հյուսիսային Կորեա սարքեն, մենք էլ դառնանք իրենց համբալները. Բողոքի ակցիա