Տաթև Աբրահամյանը` բրոնզե մեդալակիր
Գրոսմայստեր Տաթև Աբրահամյանը Սենթ Լուիսում ավարտված ԱՄՆ-ի կանանց առաջնությունում 9 հնարավորից վաստակեց 6,5 միավոր և դարձավ բրոնզե մեդալակիր: 8 միավորով չեմպիոնուհու կոչումը նվաճեց գրոսմայստեր Իրինա Կրաշը: Այս մասին հայտնում է armchess.am-ը:
ԱՄՆ-ի տղամարդկանց առաջնությունում գրոսմայստեր Վարուժան Հակոբյանը 9 հնարավորից վաստակեց 5, ՖԻԴԵ-ի վարպետ Սամուել Սևյանը` 4, գրոսմայստեր Մելիքսեթ Խաչիյանը` 3 միավոր:
1-2-րդ տեղերը 6,5-ական միավորով բաժանեցին գրոսմայստերներ Գատա Կամսկին և Ալեխանդրո Ռամիրեսը: Չեմպիոնին որոշելու համար նրանց միջև կանցկացվեն լրացուցիչ խաղեր:
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները