Սպասում են դիմումի պատասխանին. «Ազատամարտիկը պատրաստ է նույնիսկ ինքնահրկիզվել» (Լուսանկարներ)
Ազատության հրապարակում երրորդ օրը նստացույց անցկացնող ազատամարտիկներն այսօր առավորտյան նամակ են ներկայացրել ՀՀ կառավարություն`խնդրելով ուշադրություն դարձնել Արցախյան պատերազմի վետերանների և նախկին զինվորականների խնդիրներին:
Ինչպես panorama.am-ի լրագրողին հայտնեց ազատամարտիկ, «Մահապարտների» հատուկ ջոկատի նախկին անդամ, պահեստային գնդապետ Վոլոդյա Ավետիսյանը, նամակում մասնավորապես անդրադարձ է եղել ազատամարտիկների սոցիալական վիճակին՝ կոչ անելով վերանայել կենսաթոշակները:
«Թոշակները սահմանվել են 10 տարի առաջ, իսկ այս տարիների ընթացքում այնքան գնաճ է եղել», - ասաց նա:
Բանախոսը տեղեկացրեց, որ նստացույցը կդադարեցնի վաղը, և հույս հայտնեց, որ Կառավարությունը կարձագանքի ազատամարտիկների նամակին:
«Այս պահին ես աջակցության խոսքեր եմ լսում բոլոր մարզերի ազատամարտիկներից: Մեկը նույնիսկ ասել է, որ եթե որևէ լուծում չլինի, նա պատրաստ է գալ և ինքնահրկիզվել: Բայց մենք նման արմատական քայլերի կողմակից չենք», - ասաց Վ.Ավետիսյանը:
Նախորդող նյութ՝ Ազատության հրապարակում հավաքված ազատամարտիկները պահանջում են սոցիալական խնդիրների լուծում (Տեսանյութ, լուսանկարներ)
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները