Ալ.Արզումանյան. «Մենք ոչ Տեր Պետրոսյանի, ոչ էլ Բուշի կարծիքը չենք հարցրել»
Վերագրանցվող ՀՀՇ-ն կլինի Հայոց Համազգային Շարժման իրավահաջորդը ճիշտ այնպես, ինչպես դա ներկայացնում են Հայ ազգային կոնգրեսի ներկայացուցիչները: Այսպիսի հայտարարությամբ այսօրվ ասուլիսի ժամանակ հանդես եկան ԱԺ «Ժառանգություն» խմբակցության անդամ, ԱԳ նախկին նախարար Ալեքսանդր Արզումանյանը, ՀՀՇ վարչության նախկին նախագահ Արարատ Զուրաբյանը, նախկին պատգամավոր Կարապետ Ռուբինյանն ու Հովհաննդես Իգիթյանը: Արարատ Զուրաբյանի խոսքով՝ ՀՀՇ վերջին համագումարում չեղավ զուտ ֆորմալ անվանափոխում:
«Եթե դա զուտ անվանափոխվեր՝ կլիներ բնական պրոցես, բայց տեղի ունեցավ նաև գաղափարախոսության փոփոխություն, ինչը պաշտոնապես հռչակվեց: Դա մեզ համար անընդունելի դրույթներն են: ՀՀՇ իրավահաջորդը պետք է լինի նրա գաղափարախոսության կրողը», - ասաց նա` հավելելով, որ եթե ՀԱԿ-ի ներկայացուցիչները համարում են, որ նրանք են իրավահաջորդը, դա նրանց իրավունքն է:
Իր հերթին Հովհաննես Իգիթյանը նշեց, որ պետք չէ նույնականազնել ՀՀՇ-ն Լևոն Տեր-Պետրոսյանի հետ, քանի որ այդ կուսակցության ձևավորումը եղել է ԽՍՀՄ փլուզման ժամանակներում ընթացող մի գործընթացի արգասիք:
«Պետք չէ նույնականացնել ՀՀՇ-ն Լևոն Տեր Պետրոսյանի հետ: 1999թվականից 2007-ը ՀՀՇ- ն եղել է մի խումբ քաղաքական գործիչների միավորում, ոչ թե «գյուղական կլուբ», - ասաց նա: Իր հերթին Արարատ Զուրաբյանը հիշեցրեց, որ ՀՀՇ առաջին նախագահն եղել է Վազգեն Մանուկյանը: Ալեքսանդր Արզումանյանն էլ ասաց, որ վերագրանցվող կուսակցությունը կղեկավարվի կոլեգիալ սկզբունքով, «քանի որ ասյտեղ ամբիցիաների հարց չկա»:
«Մենք հպարտ ենք մեր անցյալով, և իրավահաջողությունը չի կարող լինել մասնավոր շրջաններում: Պետք է ամբողջ կենսագործության համար պատասխանատու լինել: Մենք 25 տարվա տերն ենք: Մենք ազատական ենք», - ասաց նա` շեշտելով, որ նոր կուսակցությունը կլինի միայն ՀՀՇ գաղափարական իրավահաջորդը և ոչ մի գույքային կամ այլ պահանջ չունի:
Պատասխանելով լրագրողների հարցին, թե արդյոք կարևորում են ՀԱԿ նախագահ, ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր Պետրոսյանի կարծիքը՝ Ալ. Արզումանյանը ասաց. «Մենք ոչ Լևոն Տեր Պետրոսյանի, ոչ նախկին նախագահ Բուշի կարծիքը չենք հարցրել, քանի որ այնպիսի քաղաքական գործիչներն ենք, որ որևէ նման կարծիքի կարիք չունենք»:
Նա նաև տեղեկացրեց, որ այսօր արդեն դիմել են Արդարադատության նախարարություն ՝ պահպանելով օրենքի բոլոր կետերը:
«Խորհրդակցել ենք, որևէ խնդիր դրա մեջ չկա», - ասաց ԱԺ պատգամավորը: Նա նաև նշեց, որ նոր կուսակցության անդամ լինելը չի պարտադրում նրա դուրս գալը «Ժառանգություն» խմբակցությունից, քանի որ նա այնտեղ է որպես քաղաքական գործիչ Ալեքսանդր Ազրումանյան, այլ ոչ թե այս կամ այն կուսակցության անդամ:
ՀՀՇ վերագրանցման նախաձեռնողներ. Մենք պատճառ չունենք ամաչելու մեր անցյալից
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները