ԱՄՆ-ում ամենաբարձր վարձատրվողը բժիշկ-անեսթեզիոլոգների մասնագիտությունն է
ԱՄՆ-ում ամենաբարձր վարձատրվողը բժիշկ-անեսթեզիոլոգների մասնագիտությունն է: «Իրառ Տասս» լրատվական գործակալության փոխանցմամբ, ուսումնասիրելով աշխատանքի վիճակագրության ամերիկյան բյուրոյի ներկայացված տվյալները, նման եզրահանգման են եկել ամերիկյան «Forbes» ամսագրի վերլուծաբանները:
Ուսումնասիրության տվյալների համաձայն՝ աշխատանքի յուրաքանչյուր ժամը միջին վիճակագրական անեսթեզիոլոգին բերում է 111.9 դոլար, իսկ տարեկան նրանք ստանում են 232.8 հազար դոլար:
Ըստ «Forbes»-ի, վարկանիշի առաջատար դիրքերում ներկայացված են գլխավորապես բժիշկները, այդ թվում՝ վիրաբույժները, գինեկոլոգները, թերապևտները:
Պարբերականը նշում է, որ նման դասավորվածությունը զարմանալի չէ, քանի որ բժշկությունը միշտ մեծ պահանջարկ է ունեցել: Բացի այդ, բժշկական կրթությունը և մասնագիտական պատասխանատվության ապահովագրումը բավականին թանկ արժեն:
Կորպորացիաների և ընկերությունների ղեկավարները դարձել են ոչ բժշկական ճյուղի միակ ներկայացուցիչները, որոնք վարկանիշային աղյուսակում զբաղեցրել են վերին հորիզոնականները: Նրանք տարեկան միջինը ստանում են 176.8 հազար դոլար:
Լրահոս
Տեսանյութեր
Հայոց ցեղասպանության պատմությանն էլ պետք է վերադառնանք, հասկանանք՝ ինչ է տեղի ունեցել և ինչու