Ս. Հասրաթյան. ԼՂՀ ՊԲ օտարերկյա վարձկանների կարիք չունի
Ադրբեջանական «ԱՊԱ» լրատվական գործակալությունը լուրեր է տարածել այն մասին, թե ղարաբաղա-ադրբեջանական զորքերի շփման գծի Աղդամի հատվածում ադրբեջանցի դիպուկահարները ռուս դիպուկահարների են վնասազերծել, ով Ղարաբաղի տարածքում զբաղվել է դիպուկահարների ու դիվերսիոն խմբերի պատրաստությամբ:
Վերոնշյալ լուրի առնչությամբ Panorama.am-ը զրուցեց ԼՂՀ ՊԲ Լրատվության բաժնի ղեկավար Սենոր Հասրաթյանի հետ:
«Ինչպես Ղարաբաղյան պատերազմի, այնպես էլ հիմա, ԼՂՀ Պաշտպանության բանակի ստորաբաժանումներն այնքան մարտունակ են, որ այլ երկրների վարձկանների կարիք չունեն: ՊԲ-ն ունի հատուկ ստորաբաժանումներ, որոնք ի վիճակի են ոչ միայն կասեցնել հակառակորդի ցանկացած սադրիչ գործողությունները, այլ դրանց անհամարժեք պատասխան հասցնել: Վերոնշյալ լուրերը ոչ այլ ինչ են, քան ադրբեջանական պրոպագանդայի հերթական արգասիք»,- ընդգծեց Ս. Հասրաթյանը:
Լրահոս
Տեսանյութեր
Իրավապաշտպան. Ադրբեջանի համագործակցության կոչ-առաջարկն իրավական հիմնավորումներ չունի