«Ընթերցման օլիմպիադա»… Աշակերտ-հերոսներ
Հայաստանի գրողների միությունում ընթանում է «Ընթերցման օլիմպիադայի» եզրափակիչ փուլը, որի ընթացքում հայտնի կդառնա Հայաստանի լավագույն ընթերցողը: Օլիմպիադայի առաջին փուլը կայացել է նոյեմբերին: Եզրափակիչ փուլ է անցել 33 աշակերտ: Օլիմպիադան միայն 6-րդ դասարանցիների շրջանում է անցկացվել:
Նշենք, որ մրցույթը կազմակերպվել էր ՀՀ կրթության և գիտության, ՀՀ մշակույթի նախարարությունների և «Անտարես» հրատարակչության կողմից:
Երեխաները նախ ընթերցում են իրենց նախընտրած ստեղծագործությունը, այնուհետև արդեն ժյուրիի կողմից առաջարկված ստեղծագործությունը: Ժյուրիի կազմում ընդգրկված են գրականագետներ, ինչպես նաև մրցույթին աջակցություն ցուցաբերող ընկերություններից երկայացուցիչներ:
«Անտարես» հրատարակչության նախագահ Արմեն Մարտիրոսյանը Panorama.am-ի հետ զրույցում ասաց , որ իրենք կիրառել են գերմանական մոդելը: Ըստ նրա, առաջին երեք հաղթողները կստանան մրցանակներ, բոլոր մասնակիցները կստանան պատվոգրեր, աջակից ընկերությունները նույնպես մրցանակներ են պատրաստել. «Մեր խնդիրն էր ընթերցող աշակերտին դարձնել հերոս շրջապատի համար»: Այսինքն, հաղթողները այնպիսի մրցանականեր են ստանում, որ ոչ թե կոնկրետ իրենց անձին է վերաբերում, այլ ամբողջ շրջապատին: Օրինակ, մշակույթի նախարարությունը հաղթող երեխաների դպրոցների գրադարաններին գրքեր է նվիրաբերելու:
Ա. Մարտիրոսյանը հույս հայտնեց, որ «Ընթերցման օլիմպիադան» կլինի շարունակական:
Նշենք, որ ժամը 17:00-ին ՀՀ մշակույթի նախարար Հ. Պողոսյանի, կրթության և գիտության նախարար Ա. Աշոտյանի և ԱՄՆ դեսպանատան ներկայացուցչի մասնակցությամբ տեղի կունենա մրցանակների հանձնման հանդիսավոր արարողությունը:
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա