Սիրիացի ապստամբի գործողությունը ցնցել է իրավապաշտպաններին. նա կտրել է սիրիացի զինվորի սիրտը և կերել
Ինտերնետում սիրիացի ապստամբերի կողմից հրապարակված տեսանյութը ցնցել է ողջ աշխարհը. միջազգային մարդասիրական կազմակերպություններ մտահոգ են: Տեսանյութում Աբու Սաքար անունով ապստամբը դանակով կտրում է Սիրիայի կառավարական բանակի զինվորի սիրտը և կծում այն՝ կոչ անելով նման կերպ վարվել Բաշար Ասադի բոլոր զինվորների հետ ու հայտարարելով, որ իրենք շարունակելու են ուտել Բաշարի զինվորների սրտերը և լյարդերը: Այս մասին հայտնում է BBC-ն:
Միջազգային իրավապաշտպան Human Rights Watch կազմակերպությունն այս գործողությունն անվանել է ռազմական հանցանք և հայտարարել, որ դրա մասնակիցները պետք է պատասխան տան միջազգային քրեական դատարանի առաջ: Աբու Սաքարի արարքը դատապարտել է նաև Սիրիայի ազգային կոալիցիան՝ հայտարարելով, որ մեղավորները պետք է դատարանի առաջ կանգնեն:
Լրահոս
Տեսանյութեր
Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում