Իրավունք 09:20 14/05/2013

Փաստաբանը պատրաստ է մինչև վերջ պաշտպանել երեխայի նկատմամբ սեռական բռնության համար դատապարտված իր պաշտպանյալին

Հեղինակ` Հասմիկ Համբարձումյան

Երևանում 14-ամյա երեխայի նկատմամբ սեռական բռնություն գործադրելու համար մեղադրվող նախկին զինվորական 70-ամյա Պավել Կ.-ն, որի գործին ավելի վաղ Panorama.am-ը անդրադարձել էր, դատապարտվել է 8 տարվա ազատազրկման: Նրա փաստաբան Ժորա Խաչատրյանը պատրաստվում է Վերաքննիչ դատարանում բողոքարկել Ավան և Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի վճիռը` պահանջելով վերաորակել քրեական հոդվածը:

Ավելի վաղ Panorama.am-ը տեղեկացրել էր, որ 70-ամյա ծերունուն մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նախորդ տարվա սեպտեմբերին իր բնակարանում հյուրընկալել է կնոջ ազգականներ անչափահաս եղբայրներ Վահեին ու Կարենին ու սեռական ցանկությունները փորձել բավարարել երեխաներից մեկի միջոցով:

Կատարվածից հետո հարուցվել է քրեական գործ ՀՀ քրեական օրենսգրքի 139-րդ հոդվածի 3-րդ մասի հատկանիշներով. «սեքսուալ բնույթի բռնի գործողությունները , որոնք կատարվել են անչափահասի նկատմամբ»:

Դատարանում Պավել Կ.-ն իրեն մեղավոր չի ճանաչել, ավելին, այժմ, փաստաբանի խոսքով, հուսահատ վիճակում է: «Այստեղ հարցն այն է, որ բոլոր այդ մասին լսողները չեն ուզում մարդուն տեսնել այդ ամենի հետևում», -մեզ հետ զրույցում ասաց փաստաբանը: Նա նկատեց, որ Վերաքննիչ դատարանից իրենք պահանջում են գործը վերաորակել ՀՀ քրեական օրենսգրքի 141 հոդվածի հատկանիշներով. «սեքսուալ սեքսուալ բնույթի այլ գործողություններ կատարելն ակնհայտ տասնվեց տարին չլրացած անձի հետ»: Այս հոդվածով, ըստ փաստաբանի, իր պաշտպանյալը ենթակա է արդարացման, քանի որ այն հարկադրանք, բռնություն չի պարունակում:

Դատարանում մասնավորապես պարզվել է, որ դատապարտված ծերունու կնոջ հարազատներն իրենց անչափահաս որդիների հետ եկել են իրենց տուն, և ինքը առաջարկել է նրանց իջնել նկուղ ու այնտեղ գտնվող ջրատաքացուցիչը մասնատել և հանել գունավոր մետաղները: Գործի նյութերից տեղեկանում ենք, որ նրանք իջել են նկուղ, որտեղ ինքը երկու բաժակ օղի է խմել և հարցրել տղաներին` նրանք կցանկանան խմել, թե ոչ: Վահեն հրաժարվել է, իսկ Կարենը խմել է, թե ոչ ինքը չի տեսել: Քիչ անց իրենք բարձրացել են բնակարան, որտեղ ինքը Վահեին առաջարկել է իր բնակարանի պատշգամբում մագնիսով առաձնացնել գունավոր մետաղները:

Ինքը Կարենի հետ գնացել է ննջասենյակ ` այնտեղ կատարված վերանորոգումը ցույց տալու համար: Ամբաստանյալը դատարանին պատմել է, որ միջանցքը նեղ լինելու պատճառով ինքը ձեռքը դրել է Կարենի ուսին և այդ պահին նրանք համբուրվել են, որից հետո մտել են ննջարան, և Կարենը, տեսնելով վերանորոգումը, սկսել է իրեն գովաբանել ու թեքվել է իր կողմ: Այդ պահին իրենք երկրորդ անգամ համբուրվել են շրթունքներով: Ինքը կատարել է անչափահասի կամքը, թույլատրել է, որպեսզի նա իրականացնի իր ցանկությունները: Ամբաստանյալն ասել է, որ Կարենի նկատմամբ որևէ բռնություն չի կիրառվել, սպառնալիքներ չեն եղել: Դրանից հետո լսել են մեծ եղբոր` Վահեի ձայնը: Վերջինս մտել է ննջասենյակ և ասել, որ մայրը տուն է կանչում, որից հետո եղբայրները միասին գնացել են:

Դատարանում անչափահասի ներկայացուցիչը, որը երեխայի մայրն է եղել, դատարանին գրավոր դիմում է ներկայացրել և հայտնել, որ իր որդու հետ կատարվածի մասին ցուցմունքի մեջ նշել է, որ Պավել Կ-ն իր նկատմամբ բռնություն է գործադրել: Հետագայում որդին իրեն պատմել է, որ ինքը գնացել է` չհասկանալով տվյալ գործողությունների էությունը ու բովանդակությունը: Եղբոր կողմից նկատվելուց հետո է միայն հասկացել արարքի ամոթալի լինելը և իրեն արդարացնելու համար հայտնել է թե Պավել Կ.-ն իր նկատմամբ բռնություն է գործադրել և սպառնացել: Մայրն ասել է, որ ամբաստանյալի նկատմամբ բողոք չունի: 

Դատարանը չի բավարարել Ժորա Խաչատրյանի միջնորդությունը հանցանքը վերաորակելու մասին, իսկ Պավել Կ.-ի պատասխանատվությունը և պատիժը մեղմացնող հանգամանք է դիտում այն, որ նա նախկինում դատապարտված չի եղել, 70 տարեկան է, կենսաթոշակառու է, ԽՍՀՄ և ՀՀ զինված ուժերում ծառայության ընթացքում արժանացել է մի շարք խրախուսանքների, ԽՍՀՄ Գերագույն Խորհրդի կողմից պարգևատրվել է մեդալներով: Իսկ ծանրացնող հանգամանք է դատարանը համարել արարքը ալկոհոլի ազդեցության տակ կատարելը:

Ժորա Խաչատրյանն ասաց, որ դատարանում չի ապացուցվել այն, որ իր պաշտպանյալը իբրև թե բռնություն է գործադրել անչափահասի նկատմամբ և դա հիմք է, որպեսզի առաջիկայում վերաքննիչ բողոք ներկայացնի Վերաքննիչ դատարան: Իսկ եթե այստեղ էլ անհաջողություն ունենա, անպայման դիմելու է նաև Վճռաբեկ դատարան: «Իմ պաշտպանյալը պետք է պատասխան տա ոչ թե իր չարածի, այլ արածի համար», -ասաց նա:

Նախորդող հրապարակում. 70-ամյա ծերունին սեռական ցանկությունները բավարարել է` բռնությամբ համբուրելով 14-ամյա տղային. դատն ավարտական փուլում է



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

22:43
Ավելի քան մերկապարանոց է Հայրենիքի և Պետության հակադրումը, ինչպես և Հայաստանի և Հայոց պատմությունների հակադրումը․․․
«ՔՊ վերնախավում կարծես ազգային ուրացման տեքստերի մրցույթ է հայտարարված։  Տպավորություն է, թե քնում են ու մտածում, էլ ինչ անեն ու...
Աղբյուր` Panorama.am
22:35
Այն արտաքին քաղաքականությունը, որ վարում ենք` Իրական Հայաստանի գաղափարախոսությունն է. Փաշինյան
Նիկոլ Փաշինյանի և Վահագն Խաչատուրյանի գլխավորությամբ Իջևանում տեղի է ունեցել խորհրդակցություն` նվիրված ՀՀ տնտեսության զարգացման հեռանկարներին:...
Աղբյուր` Panorama.am
22:25
Այս տարվա թրենդը տոպրականման պայուսակներն են. ոճաբան
«Модного приговора»-ի հաղորդավար, ոճաբան Ալեքսանդր Ռոգովը կոչ է արել 2025 թվականին կրել տոպրականման պայուսակներ։ Այս մասին նա գրել է...
Աղբյուր` Panorama.am
22:04
Նեյմարը 2024-ին Ալ-Հիլալում 42 րոպե խաղալու համար վաստակել է 101 մլն եվրո
«Ալ-Հիլալի» հարձակվող Նեյմարը 2024 թվականին վաստակել է 101 միլիոն եվրո։ Սակայն ֆուտբոլիստը խաղադաշտում անցկացրել է ընդամենը 42 րոպե։...
Աղբյուր` Panorama.am
21:40
Տպավորություն կա, որ հասարակության բավականին լուրջ զանգված տառապում է հիշողության կորստով, իսկ պատմությունը կրկնվելու սովորություն ունի. Մելիքյան
«Հատկապես հիմա հանրամատչելի այն փաստերը, որոնք կարող են համարվել ոչ վաղ անցյալի պատմության դասեր, շատ կարևոր են։ Ֆիլմում փաստերը, որոնք...
Աղբյուր` Panorama.am
21:08
Նոր Սարդարապատի հույս չկա, մենք այն ժամանակ հաղթեցինք, երբ թիկունքից հասավ արցախյան հեծելազորը
Այսօր կայացել է «Կեղծ խաղաղության գինը» խաղարկային էլեմենտներով փաստավավերագրական ֆիլմի պրեմիերան։
Աղբյուր` Panorama.am
20:09
The Sun. Ստրասբուրգում տրամվայի բախման հետևանքով տուժել է առնվազն 30 մարդ
Ֆրանսիայի Ստրասբուրգ քաղաքի երկաթուղային կայարանում երկու տրամվայի բախման հետևանքով առնվազն 30 մարդ է տուժել։ Այս մասին գրում է The Sun-ը։...
Աղբյուր` Panorama.am
19:45
Վերին Խոտանան գյուղում այրվել է մոտ 10 հա բուսածածկույթ
Հունվարի 11-ին, ժամը 13։37-ին Սյունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Վերին Խոտանան...
Աղբյուր` Panorama.am
19:35
Լուկաշենկոն հավանություն է տվել ԵԱՏՄ պայմանագրի փոփոխությունների նախագծին
Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հավանություն է տվել Եվրասիական տնտեսական միության մասին պայմանագրի (ԵԱՏՄ) փոփոխությունների մասին...
Աղբյուր` Panorama.am
19:11
Երկրաշարժ՝ Հայաստանում
Հունվարի 11-ին, տեղական ժամանակով ժամը 18:31-ին (Գրինվիչի ժամանակով` ժամը 14։31-ին) ՀՀ ՆԳՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության...
Աղբյուր` Panorama.am
18:58
Զուրաբիշվիլի. Ընդդիմությունը չէր նախապատրաստվել ընտրություններին ըստ անհրաժեշտության
«Լավ է կանգնել, բայց ավելի լավ է նախապատրաստել այն, ինչ մեզ պետք է վաղվա համար, ճգնաժամից դուրս գալու ելքը ազատ ընտրություններն են, և մենք...
Աղբյուր` Panorama.am
18:47
Շոլցը հաստատվել է Գերմանիայի կանցլերի թեկնածու
Օլաֆ Շոլցը Գերմանիայի Սոցիալ-դեմոկրատական կուսակցության կողմից պաշտոնապես հաստատվել է որպես Գերմանիայի կանցլերի թեկնածու։ Այս մասին հայտնում է...
Աղբյուր` Panorama.am
18:20
Կառավարությունը փորձում է ԶՈւ զինծառայողների հաշվին կրճատումներ անել այս տարվա ծախսերում. Գեղամ Մանուկյան
«Հիմա ամենազավեշտալին. նման առաջարկ անում են, քանի որ, բռնվեք, զարգացել է ճանապարհաշինությունը»
Աղբյուր` Panorama.am
18:08
Աբովյանի տարածաշրջանում մառախուղ է, տեսանելիությունը՝ 50-100 մետր
Հունվարի 11-ին՝ ժամը 17:40-ի դրությամբ, Աբովյանի տարածաշրջանում մառախուղ է, տեսանելիությունը՝ 50-100 մետր։ Միջպետական և հանրապետական...
Աղբյուր` Panorama.am
17:50
Ինչպես երեկ մենք «ձերբակալեցինք» ոստիկանությանը․ Արսեն Բաբայան
Իրավապաշտպան Արսեն Բաբայանը, ում երեկ քրեական ոստիկանությունը ձերբակալել էր իր ընկերների հետ՝ ապօրինի զենք պահելու անհիմն կասկածանքով, ապա ազատ...
Աղբյուր` Panorama.am
17:43
Արամ Առաջինը վստահեցրել է նորընտիր նախագահին՝ Լիբանանի հայ առաքելական համայնքը նրա կողքին է
Մեծի տանն Կիլիկիո Արամ Առաջին կաթողիկոսը շնորհավորել է Ժոզեֆ Աունին՝ Լիբանանի նախագահ ընտրվելու կապակցությամբ։ Այս մասին հայտնում են Կիլիկիո...
Աղբյուր` Panorama.am
17:25
Ունեինք ինֆորմացիա, որ հնարավոր է Արթուր Վանեցյանը ևս ձերբակալվեր. Արսեն Բաբայան
«Ունեինք ինֆորմացիա, որ հնարավոր է Արթուր Վանեցյանը ևս ձերբակալվեր, եթե լիներ մեքենայում և դրանով էր պայմանավորված, որ նա մեզ հետ չէր։...
Աղբյուր` Panorama.am
17:23
Մարգարա-Վանաձոր-Տաշիր ավտոճանապարհին բախվել են 5 մեքենաներ, կան տուժածներ
Հունվարի 11-ին, ժամը 10:57-ին Արագածոտնի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Հարթավան-Ապարան...
Աղբյուր` Panorama.am
17:13
Լոս Անջելեսում հրդեհների արագ տարածման պատճառ դարձած քամիները զգալիորեն թուլացել են, բայց կրկին կուժգնանան
Լոս Անջելեսում հրդեհների արագ տարածման պատճառ դարձած Սանտա-Անայի քամիները զգալիորեն թուլացել են, սակայն սպասվում է, որ կրկին...
Աղբյուր` Panorama.am
17:01
«Ռոսավիացիա». ժամանակավոր սահմանափակումներ են մտցվել Կազանի օդանավակայանում
Կազանի օդանավակայանում ինքնաթիռների ժամանման և մեկնման սահմանափակումներ են մտցվել։ Այս մասին հայտնել է Ռոսավիացիայի ներկայացուցիչ Արտեմ...
Աղբյուր` Panorama.am
16:23
Ամերիկայի հայկական համագումարը սատար է կանգնում Լոս Անջելեսի հրդեհներից տուժած հայ համայնքին
Ամերիկայի հայկական համագումարն իր  երախտագիտությունն է հայտնում բոլոր հրշեջներին և առաջին արձագանքողներին, ովքեր օր ու գիշեր աշխատում են՝...
Աղբյուր` Panorama.am
16:13
Կապիտnւլյացիnն վարչակարգի նպատակը պարզ է՝ Հայաստանը դարձնել նեnթnւրանական նախագծի մի փոքր օղակ. «Հայաքվե»
«Ակնհայտ է, որ կապիտուլյացիոն վարչակարգը փորձում է մեզ զրկել ազգային ինքնության հիմնական հենասյուներից»,- նշված է...
Աղբյուր` Panorama.am
16:03
Կրթությունը հնարավորինս պաթոսային բարձրություններից պետք է իջեցնել և բերել կյանքի պրակտիկ մակարդակի. Փաշինյան
Նիկոլ Փաշինյանն այսօր այցելել է Տավուշի մարզի Գանձաքարի նորակառույց միջնակարգ դպրոց: Կառավարության հաղորդմամբ, նա շրջել է դպրոցում, ծանոթացել...
Աղբյուր` Panorama.am
15:54
Չեխիայում արհեստական ​​ինտելեկտին սովորեցրել են փնտրել ապագա Ռոնալդուին ու Մեսսիին
Ծրագրավորողները հատուկ ալգորիթմ օգտագործելու միջոցով փորձում են գտնել  ապագա սպորտային աստղերի։ Չեխ ծրագրավորողները գործարկել են ստարտափ,...
Աղբյուր` Panorama.am
15:25
Հրդեհների պատճառով Լոս Անջելեսում տների վարձակալության գները բարձրացել են
Լոս Անջելեսում արդեն 5 օր է անտառային հրդեհներ են։ Հրդեհների հետևանքով ավերածությունների ֆոնին բարձրացել են տների վարձավճարները։  Այս մասին...
Աղբյուր` Panorama.am
15:11
Սպասվում է ձյուն, մառախուղ
Հայաստանի տարածքում հունվարի 11-ի ցերեկը, 12-14-ին սպասվում է առանց տեղումնների եղանակ։  Հունվարի 15-16-ի ցերեկը լեռնային շրջաններում...
Աղբյուր` Panorama.am
15:04
Հայտնի է դարձել Թրամփի և Ցուկերբերգի հանդիպման մասին
Meta կորպորացիայի ղեկավար Մարկ Ցուկերբերգը հանդիպել է ԱՄՆ ընտրված նախագահ Դոնալդ Թրամփին Ֆլորիդայում գտնվող Մար-ա-Լագոյի կալվածքում։ Այս մասին...
Աղբյուր` Panorama.am
14:49
Հունվարի 15-ից Միգրացիայի և քաղաքացիության ծառայության թեժ գծի հեռախոսահամարը չի գործի
ՆԳՆ միգրացիայի և քաղաքացիության ծառայության գործառույթների շրջանակում մատուցվող ծառայությունների որակը բարձրացնելու, տեղեկությունները...
Աղբյուր` Panorama.am
14:42
Պրահայի «Հավերժական հույս» երաժշտական ​​փառատոնում կհնչի Տիգրան Մանսուրյանի «Ռեքվիեմը»
«Հավերժական հույս» ութերորդ երաժշտական ​​փառատոնը տեղի կունենա 2025 թվականի փետրվարի 2-ից մարտի 20-ը Պրահայի յոթ տարբեր...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում
13:48 10/01/2025

Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}