ՀՀՇ-ն Արարատ Զուրաբյանի ձեռամբ վերածնվում է
ՀՀՇ-ն վերածնվում է: Այս վերնագրով հաղորդագրություն է տարածվել ՀՀՇ վարչության նախկին նախագահ Արարտ Զուրաբյանի էլեկտրոնային փոստից: Հաղորդագրության մեջ նշվում է, որ այսօր տեղի կունենա Հայոց Համազգային Շարժում՝ ՀՀՇ կուսակցության վերագրանցման նախաձեռնողների՝ Ալեքսանդր Արզումանյանի, Արարատ Զուրաբյանի, Հովհաննես Իգիթյանի և Կարապետ Ռուբինյանի մամլո ասուլիսը:
Հիշեցնենք, որ Հայ ազգային Կոնգրես կուսակցությունների դաշինքի հենքի վրա, որի կազմում էր նաև Հայոց Համազհային շարժում կուսակցությունը, ստեղծվեց նոր` ՀԱԿ կուսակցություն: