Ազգագրագետ. Պետք է հետամուտ լինել պահպանելու հայկական ավանդական ընտանիքների փորձը
Այսօր բավականին խզված է միջսերնդային կապը, ծնող-երեխա հարաբերությունները: Պատճառներից մեկը սոցիալական ցանցերն են. «Նվազել են ռեալ, իրական շփումները»: Ասուլիսում նման դիտարկումներ արեց հոգեբան, պրոֆեսոր Սեդրակ Սեդրակյանը:
Նա նշեց, որ այդ կապի, հարաբերությունների թուլացման պատճառով ծնողները չեն կարողանում փոխանցել իրենց երեխաներին այն արժեքները, որ իրենք են ստացել իրենց ծնողներից, վերջիններս էլ իրեն ծնողներից, այսինքն` սերնդեսերոնդ փոխանցված արժեքները:
«Մեր խնդիրրն է հոգեշփման աշխատանքներ կատարել»,- ընդգծեց հոգեբանը: Ս. Սեդրակյանն ասաց, որ փողոցում ագրեսիան մեծացել է, ինչը ոչ ճիշտ դաստիարակության արդյունք է: Նրա կարծիքով, երիտասարդ սերունդը հոգեշփման կարիք ունի:
Ասուլիսին ներկա ազգագրագետ Սվետլանա Պողոսյանն էլ նշեց, որ հայ ընտանիքում նկատելի են հիմնախնդիրներ, որոնք առնչվում են գլոբալիզացիայի դառը պտուղներին: Ըստ նրա, պետք է հետամուտ լինել պահպանելու ավանդական փորձը. «Հիմա էլ հիմնականում հայ ընտանիքում իդելական մոդելին փորձում ենք հավատարիմ մնալ»:
Ազգագրագետի դիտարկումներով, միջանձնային հարաբերությունները հայ հասարակության մեջ ավելի ջերմ են, քան ամերիկյան, եվրոպական հասարակությունների հետ: Ս. Պողոսյանի համոզմամբ, հայ երեխաներին պետք է մեծացնել հայ հերոսների շրջապատում, ժողովրդավարական բանահյուսությանը հաղորդակից դարձնելով: «Ընդունելով նորը` հնարավորինս պետք է կարողանանք պահպանել այն արժեքները, որոնք ժառանգել ենք մեր նախնիներից»,- ասաց ազգագրագետը:
Լրահոս
Տեսանյութեր
Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում