Գ. Դավթյան. Ընկերությունը, երաշտի ամբողջ վնասը փոխհատուցելով, կսնանկանա
«Հայաստանում դեռևս ոչ մի ապահովագրական ընկերություն չի զբաղվում գյուղատնտեսության ապահովագրությամբ: Այն ռիսկային է, քանի որ պետությունը պետք է մասնակցություն ունենա, որպեսզի տվյալ ընկերության համար այն դառնա ոչ վնասաբեր: Մենք պետք է պետությունից երաշխիքներ ունենանք»,- Panorama.am-ի հետ զրույցում, անդրադառնալով գյուղատնտեսության ապահովագրության խնդրին, ասաց «Ինգո Արմենիա» ապահովագրական ընկերության փիար մասնագետ Գայանե Դավթյանը:
«Եթե ապահովագրական ընկերությունը մի երաշտի ժամանակ որոշեց ամբողջը փոխհատուցել, ինքն ուղղակի կսնանկանա: Ռիսկերը շատ մեծ են և վնասաբերությունն է նաև շատ մեծ»,- հավելեց մեր զրուցակիցը:
Նա նաև տեղեկացրեց, որ «Ինգո Արմենիա» ընկերությունը ապահովագրության գյուղատնտեսության ոլորտին վերաբերող ծրագիր է մշակել և պատրաստվում է ներկայացնել կառավարությանը:
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները