Խ. Հակոբյան. Եթե ընտանիքում մայրը հիվանդ է, ուրեմն ընտանիքը հիվանդ է
Առողջ է կինը, առողջ է ընտանիքը, ուրեմն առողջ է հասարակությունը: Ընտանիքի օրվա առիթով լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց Հայ ամերիկյան բժշկական կենտրոնի տնօրեն Խաչանուշ Հակոբյանը:
«Մենք գիտենք, եթե ընտանիքում մայրը հիվանդ է, ուրեմն ընտանիքը հիվանդ է: Դրա համար մենք ուզում ենք ունենանք առողջ մայրիկներ, որպեսզի ընտանիքը առողջ լինի, մանուկները` երջանիկ»,-ասաց բանախոսը:
Նրա խոսքով, իրենց տարիների աշխատանքը տվել է արդյունքը, մեծ թվով կանայք կենտրոն են դիմում հիվանդության չբարդացած փուլում:
«Ես դիմում եմ կանանց ու խնդրում, որ չմոռանան իրենց առողջության մասին»,-ասաց Խ. Հակոբյանը, նշելով, որ հայ կնոջ համար առավել առաջնային են երեխաների ու ամուսնու առողջությունը, կենցաղային խնդիրները և այլն:
Նա մեկ անգամ ևս հիշեցրեց, որ ավելի հեշտ ու քիչ ծախսատար է քաղցկեղի կանխարգելումը, քան բուժումը:
Լրահոս
Տեսանյութեր
Հայոց ցեղասպանության պատմությանն էլ պետք է վերադառնանք, հասկանանք՝ ինչ է տեղի ունեցել և ինչու