Իրանի նախագահի թեկնածու. «Ազարբայջան, այսինքն՝ Իրան»
Ատրպատականի առաջընթացը, դա Իրանի առաջընթացն է:
Այդ մասին իրանական «ջամնյուզ.իռ» կայքի հաղորդմամբ՝ Իրանի Արևելյան Ատրպատական (Արևելյան Ազարբայջան) նահանգ կատարած այցի ընթացքում հայտարարել է Թեհրանի քաղաքապետ, նախագահի թեկնածու Մոհամմադ Բաղեր Ղալիբաֆը:
Իրանի նախագահի թեկնածուն, բարձր գնահատելով Արևելյան Ատրպատականի աշխարհագրական դիրքն ու հնարավորությունները, մասնավորապես նշել է. «Ինչպես Իրանը տարածաշրջանում կարևոր դիրք ունի, այնպես էլ Ազարբայջանը (նկատի ունի Արևելյան Ատրպատական նահանգը) կարևոր նշանակություն ունի Իրանի համար: Ազարբայջանի առաջընթացը, դա Իրանի առաջընթացն է, և հակառակը, հետընթացը, Իրանի հետընթացն է»:
Ղալիբաֆը նշել է, որ Իրանի Ատրպատական նահանգը նաև կարևոր դերակատարություն է ունեցել Իրանի պատմության մեջ: Նրա խոսքով՝ Իրանում արդյունաբերությունը առաջին անգամ հիմնվել է հենց Թավրիզում: Թավրիզն առաջին քաղաքներից է. առաջին դպրոցը, առաջին թատրոնը, առաջին տպագրատունը հենց այստեղ են հիմնվել:
Նախորդող հրապարակում ներ՝
Իրանում 460-ից ավել նախագահի թեկնածու է գրանցվել. Ռաֆսանջանին, Ահմադինեժադի եղբայրն ու խնամին ևս այդ ցուցակում են
Տեղի է ունեցել «Ազարբայջանը թուրք չէ, թյուրքախոս է» գրքի շնորհանդեսը
«Ազարբայջանն Իրանի անքակտելի մասն է». Թավրիզի ֆուտբոլային թիմի երկրպագուների կարգախոսներից
Իրանական կայք. Թավրիզը պատկանել, պատկանում և պատկանելու է Իրանին
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին