Կոնգրեսը՝ նոր առաջնորդի փնտրտուքներում
Որոշ լրատվական կայքերում տարածված տեղեկությունների համաձայն, ՀԱԿ դաշինքը առաջնորդի փնտրտուքների մեջ է և դաշինքում առկա կուսակցությունների մասնավոր զրույցներում քննարկվում է ՀԺԿ նախագահ Ստեփան Դեմիրճյանի հնարավոր ղեկավար դառնալու հարցը:
«Իրավունք»-ի հետ զրույցում «Քրիստոնեա-ժողովրդավարական վերածնունդ» կուսակցության նախագահ Սոս Գիմիշյանն ասել է, որ այդ տեղեկությունները չեն համապատասխանում իրականությանը: Նա նշել է. «ՀԺԿ-ն շարունակելու է մնալ ՀԱԿ անդամ կուսակցություններից մեկը, բայց նրանք որոշում ունեն առայժմ նիստերին չմասնակցել: Հարցին, թե կոնկրետ որևէ մեկի ղեկավարելու հարցը քննարկվե՞լ է, Ս. Գիմիշյանը պատասխանել է. «Ընդհանրապես այդպիսի հարց չի քննարկվել, չի էլ կարող քննարկվել»: