Կոտայքի, Տավուշի, Արարատի և Սյունիքի մարզպետները հրաժեշտ կտան իրենց պաշտոնին
«Ժամանակի» տեղեկություններով, նոր կառավարության կազմավորումից հետո փոփոխություններ են սպասվում նաև գերատեսչությունների միջին օղակներում: Կփոխվեն որոշ մարզպետներ: Արդեն շրջանառվող տեղեկությունների համաձայն՝ հավանաբար իրենց պաշտոններին հրաժեշտ կտան Կոտայքի մարզպետ Կովալենկո Շահգալդյանը, Տավուշի մարզպետ Արմեն Ղուլարյանը և Արարատի մարզպետը Էդիկ Բարսեղյանը (Լոնդիկ):
Թերթի տեղեկություններով՝ Տավուշի մարզպետ կարող է նշանակվել պաշտոնաթող գեներալ Արշալույս Փայտյանը: Սակայն հիշեցնենք, որ Արշալույս Փայտյանի անունը կապվում է ՊՆ-ում գոմեշի մսի աղմկոտ պատմության հետ: Կարծիք կա նաև, որ իր պաշտոնին հրաժեշտ կտա նաև Սյունիքի «լեգենդար» մարզպետ Սուրիկ Խաչատրյանը: Նշենք, որ օրերս նախագահ Սերժ Սարգսյանը նրան պարգևատրել է շքանշանով, որպեսզի պաշտոնանկությունը շատ ցավոտ չլինի: