Վան Պերսին կարող է օգնել «Մանչեսթեր Յունայթեդին»` ձեռք բերելու Ֆաբրեգասին
«Մանչեսթեր Յունայթեդը» հետաքրքրված է «Բարսելոնի» և Իսպանիայի ազգային հավաքականի կիսապաշտպան Ֆաբրեգասի ծառայություններով: Այս մասին հաղորդում է «Standard»-ը:
Անգլիական ակումբի ղեկավարությունը հույս ունի, որ բանակցություններում քիչ դեր չի կատարի «կարմիր սատանաների» հարձակվող Ռոբին վան Պերսին, ով 7 տարի Ֆաբրեգասի հետ միասին հանդես է եկել «Արսենալում»:
2012-2013 թթ. մրցաշրջանում Ֆաբրեգասն Իսպանիայի առաջնությունում անցկացրել է 29 խաղ, խփել 10 գոլ և կատարել 11 արդյունավետ փոխանցում:
Նախկինում հաղորդվել է, որ 26-ամյա իսպանացու նկատմամբ հետաքրքրություն է ցուցաբերում իտալական «Միլանը»:
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները