Գալուստ Սահակյանը հերքում է մարզպետների հեռացման մասին լուրերը
Այսօր տեղի է ունենալու Հանրապետական կուսակցության գործադիր մարմնի հերթական նիստը, որի ընթացքում, «Ժամանակ»-ի տեղեկություններով, քննարկվելու է մարզպետների հարցը։ ՀՀԿ ԳՄ նիստին, հնարավոր է, մասնակցեն նաև այն մարզպետերը, որոնց ճակատագիրը «վտանգված» է։ Նրանք են՝ Սյունիքի մարզպետ Սուրեն Խաչատրյանը (Լիսկա), Կոտայքի մարզպետ Կովալենկո Շահգալդյանը (Կովալ), Տավուշի մարզպետ Արմեն Ղուլարյանը և Արարատի մարզպետ Էդիկ Բարսեղյանը (Լոնդիկ)»։
Թերթի հետ զրույցում ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանը հերքել է տեղեկությունը: