Ա. Բաղդասարյանի ունեցվածքի մասին լուրերը հերքվում են, իսկ հայտարարագրերում դրանք ավելանում են
Տեղեկություններ են շրջանառվում, որ Երևանի նորակառույց շքեղ հյուրանոցներից մեկը` «Իմպերիալը», պատկանում է ՕԵԿ առաջնորդ, ԱԱԽ քարտուղար Արթուր Բաղդասարյանին: Սակայն ՕԵԿ մամլո խոսնակ Արթուր Սիսակյանը «Ժողովուրդ»-ի հետ զրույցում ասել է, թե իրականում նման բան չկա, և Ա. Բաղդասարյանը որևէ կապ չունի այդ հյուրանոցի հետ:
«Իհարկե, ՕԵԿ խոսնակի խոսքերին հնարավոր կլիներ հավատալ, եթե նրանց մոտ ինչ-որ բան հերքելը սովորույթ չլիներ: Առաջին անգամը չէ, որ Ա. Բաղդասարյանի ավելացող ունեցվածքի մասին լուրերը հերքվում են, բայց տարիներ շարունակ նրա լրացված հայտարարագրերում եկամուտներն ավելանում են»,-նշում է թերթը: