ՀՀԿ-ական պատգամավորները չեն մասնակցել «Փարավոն»-ում կազմակերպված միջոցառմանը
ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի «Փարավոն» համալիրի բացմանն ու դրան հաջորդած ճաշկերույթին ՀՀԿ-ն ողջ կազմով ներկա չի եղել. ՀՀԿ երիտասարդական գվարդիայի անդամները՝ Էդուարդ Շարմազանովը, Արմեն Աշոտյանն ու Կարեն Ավագյանը, ինչպես նաև վարչապետի սիրելի շատ նախարարներ չեն մասնակցել ճաշկերույթին, ինչն աննկատ չի անցել»:
«Ժողովուրդ»-ի հետ զրույցում ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը նշել է, թե ինքը մասնակցել է եկեղեցու բացմանը, իսկ երեկոյան ճաշկերույթին չի մնացել, քանի որ որպես Բելառուսի նախագահ Ա. Լուկաշենկոյին դիմավորող-ճանապարհող պաշտոնական պատվիրակության անդամ՝ այդ ժամին մեկնել է «Զվարթնոց» օդանավակայան»: