Փաստաբանը Աղվան Հովսեփյանից խնդրում է իրավական գնահատական տալ Վիրաբյանի դեմ կատարվածին
Հայաստանի փաստաբանների պալատի փաստաբան Ալեքսանդր Սիրունյանը դիմել է ՀՀ գլխավոր դատախազին` խնդրելով իրավական գնահատական տալ Հայաստանից Բելգիա արտագաղթած Գրիշա Վիրաբյանի նկատմամբ կատարվածին: «Հարգելի պարոն դատախազ ՄԻԵԴ կողմից քննված Գրիշա Վիրաբյանն ընդդեմ Հայաստանի Հանրապետության գործով հաստատվել են Գրիշա Վիրաբյանի նկատմամբ խոշտանգումների և այլ ապօրինի ներգործության հանգամանքները Հայտնելով վերոգրյալի մասին խնդրում եմ կատարվածին տալ իրավական գնահատական»:
Ալեքսանդր Սիրունյանը Panorama.am-ին տեղեկացրեց, որ գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանին դիմումն ուղղվել է Գրիշա Վիրաբյանի խնդրանքով:
Ավելի վաղ Panorama.am-ը տեղեկացրել էր, որ Հայաստանի Ժողովրդական կուսակցության անդամ և այժմ Բելգիայում քաղաքական ապաստարան ստացած Գրիշա Վիրաբյանը հաղթել է Մարդու իրավունքների Եվրոպական դատարանում (ՄԻԵԴ): ՄԻԵԴ վճռով, Հայաստանի կառավարությունը պարտավորվում է 31 հազար եվրո գումար վճարել Գրիշա Վիրաբյանին, որից 25 հազար եվրոն` որպես բարոյական վնասի փոխհատուցում, իսկ 6 հազար եվրոն` դատական ծախսերի համար:
Եվրոպական դատարանը գտել է, որ Վիրաբյանի գործով Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի մի քանի հոդվածների խախտում է կատարվել:
Հիշեցնենք, որ 2004 թվականի ապրիլի 12-ին Բաղրամյան պողոտայում ցույցի մասնակից է եղել: Ապրիլի 23-ին նա ապօրինի կերպով բերման է ենթարկվել Արտաշատի ոստիկանության բաժին և դաժան ծեծի ենթարկվել, ինչի հետևանքով էլ ստացած տարբեր մարմնական վնասվածքներով տեղափոխվել էր Արտաշատի հիվանդանոց: Այն ժամանակ Մարդու իրավունքների պաշտպան Լարիսա Ալավերդյանը հայտարարել էր, որ ոստիկանությունում Վիրաբյանի նկատմամբ իրականացվել են գործողություններ, որոնք միջազգային իրավունքում որակվում են որպես «դաժան կամ արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունք»:
Գրիշա Վիրաբյանը հայտարարել էր, որ իրեն ոստիկանության բաժանմունքում խոշտանգողը վերջերս Երևանի ոստիկանապետ նշանակված Աշոտ Կարապետյանը:
Նախորդող հրապարակումներ. ՀՀ կառավարությունը պետք է 31 հազար եվրո փոխհատուցի ընդդիմադիր գործչին. Եվրադատարանն է որոշել
Ես չեմ կարող թեթևամիտ որոշում կայացնել. Ոստիկանապետը՝ Աշոտ Կարապետյանի նշանակման մասին
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին