Տիգրան Սարգսյան. ՀՀ կառավարությունը 30%-ով սուբսիդավորելու է գազի գինը
ՀՀ կառավարության նիստում այսօր վարչապետ Տիգրան Սարգսյանը հայտատարեց, որ գազի սակագնի վերանայման կապակցությամբ պաշտոնական նամակ է ուղարկել Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահին:
«Տեղյակ եք, որ «ՀաՌուսգազարդ» ընկերությունը դիմել է ՀԾԿՀ-ին, որպեսզի ՀՀ գազ մատակարարվի 270 դոլարով: Իմ նամակում, որը տվել եմ Ռոբերտ Նազարյանին` արձանագրում ենք, որ ՀՀ կառավարությունը 30%-ով սուբսիդավորելու է գազի սակագինը: Բացի այդ, ուզում եմ քաղաքացիներին տեղյակ պահել, որ սոցիալապես անապահով ընտանիքները ստանալու են օժանդակություն, որպեսզի գազի թանկացումը նրանց ընտանեկան բյուջեի վրա բացասական ազդեցություն չթողնի»,- ընդգծեց վարչապետը:
Տ.Սարգսյանը նշեց, որ քննարկումները լինում են բաց և հրապարակային, բոլոր կուսակցությունները, հասարակական կազմակերպությունները, որոնք հետաքրքրված են այս հարցով, կարող են մասնակցել այդ քննարկումներին:
Որևիցե փակ հարց չի լինելու»,- ասաց վարչապետը: