Թանգարանների միջազգային օր. Մարտիրոս Սարյանի տուն–թանգարանը հետաքրքիր միջոցառումներ է նախապատրասել
Թանգարանների միջազգային օրվա առիթով Մարտիրոս Սարյանի տուն -թանգարանում անցկացվելու են մի շարք միջոցառումներ: Այս մասին ասուլիսում ասաց տուն -թանգարանի տնօրեն Ռուզան Սարյանը:
Նշենք, որ մայիսի 18-ին նշվում է Թանգարանների միջազգային օրը: Այս տարի «Թանգարանների գիշեր» ակցիան համընկել է Թանգարանների միջազգային օրվա հետ: Յուրաքանչյուր տարի «Թանգարանների գիշեր» ակցիան անցկացվում է Թանգարանների միջազգային օրվա հաջորդող շաբաթ օրը:
Ռ. Սարյանն ասաց, որ արդեն սկսկել են նախապատրաստվել օրվան. «Հետաքրքիր միջոցառումներ ենք անցկացնելու»: Նա ուրախությամբ նշեց, որ այդ օրը այցելուները շատ են լինում, միաժամանակ մտահոգություն հայտնեց, որ թանգարանի հնարավորությունները մի քիչ թույլ չեն տալիս այդպիսի հոսք ապահովել, տագնապ կա առարկաների պահպանության հետ կապված:
Թանգարանների միջազգային օրվա առիթով տուն-թանգարանում ելույթ է ունենալու Սվետլաննա Նավասարդյանը, Կոնսերվատորիայի սաները, կարդալու են դասախոսություն, կայանալու է «Մարտիրոս Սարյանի գրքարվեստը» ալբոմի շնորհանդեսը, ցուցադրվելու է Ռոզա Ֆրանգուլյանի ֆիլմը:
Տուն-թանգարանի գլխավոր ֆոնդապահ Սոֆյա Սարյանն էլ տեղեկացրեց, որ բացի մշտական ցուցադրությունից (300 աշխատանք), ներկայավելու է նաև դերասանուհի Պաստուխովայի դիմանկարը, որը թանգարանը նվեր է ստացել:
Լրահոս
Տեսանյութեր
Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում